«Մել». ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա.armtimes.com

Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում:

«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իննա Սահակյանը նաեւ սցենարի հեղինակն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իննան պատմեց, որ, չլինելով ծանրամարտի սիրահար, 2006 թվականից հետեւել է Մելինե Դալուզյանի ելույթներին, հպարտացել նրա ամեն մի բարձրացրած կիլոգրամով. «Նա հաստատուն բարձրանում էր փառքի աստիճաններով. Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չգերազանցված ռեկորդ։ Ես հիանում էի նրանով, նրա թիմակիցներով, ոչ միայն այն պատճառով, որ նրա շնորհիվ աշխարհում բազում անգամներ բարձրանում էր եռագույնը ու հնչում մեր հիմնը, այլ նաեւ նրա համար, որ նա կոտրում էր կարծրատիպերը. նա փայլում էր մի մարզաոճում, որը տարիներ շարունակ համարվել է առնական, եւ հայ կինը կարծես թե անելիք չուներ այդ սպորտում»:

Ամբողջությամբ `armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով