«Մարդասպան ահաբեկիչներին ազատ են արձակել, նրանք զբաղվում են քաղաքականությամբ».Ռոբերտ Մելքոնյան

Մարդասպան ահաբեկիչներին ազատ են արձակել, նրանք զբաղվում են քաղաքականությամբ, վայելում իշխանությունների սերն ու համակրանքը, ճամարտակում, ու բարբաջում ինչ ուզում են ու վարկաբեկում մարտական գեներալներին, իսկ իշխող վարչակազմը հեղաշրջման միֆն ու «վտանգը» այլ տեղ է փնտրում…
Նրանք՝ Սորոսի ծռերն, ազատ են, առևանգման փորձ անող «Ռեստարտի» սորոսավաստակները, ձվերի մասնագետները, դիալեզի ապարատչիկներն ու մյուսներն անպատիժ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար հնարովի մեղադրանքով պատժվում են անմեղ երկու երիտասարդ, ԱԺ-ում կրծքերով և այլ հնարավոր տարբերակներով պաշտպանում են Սորոսի գրասենյակին՝ ամենախաղաղ ակցիա իրականացնող երիտասարդ ՎԵՏՕ-ականներից, անընդհատ սպառնում Երկրի գոյատևման համար բավականին ծառայություններ ունեցող մարդկանց:

Սա կարծես հիշեցնում է 90-ականները, երբ ինչ ուզում անում էին՝ փակում կուսակցություններ, լրատվամիջոցներ, ճնշում ազատ խոսքն ու կամարտահայտությունը…Գնահատում իրենց «պոլի փետերին»՝ թեկուզ անբաշար ու անգործունյա…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով