Հերթական անգամ ապացուցվեց առողջապահության նախարարի թիմակիցների մերկապարանոց հայտարարություններ անելու փաստը

Загрузка...

Հերթական անգամ ապացուցվեց առողջապահության նախարարի թիմակիցների մերկապարանոց հայտարարություններ անելու փաստը…

Որոշ ժամանակ առաջ նախարարին փառաբանող լրատվամիջոցներում հայտնվեց մի «թեզ», որ ԵՊԲՀ ռեկտոր ՊՐՈՖԵՍՈՐ Արմեն Մուրդյանը պրոֆեսոր ՉԷ և ֆեյսբուքում սկսվեց իրարանցում, քանի որ «մեղադրանքը» լուրջ էր:

Որպես օրինակ կարող եմ բերել ոմանց կողմից «դոցենտ Մուրադյան» վերնագրով տարածվող նյութերը, հետաքրքիր պատմական ակնարկով և համեմատություններով ուղիղ եթերը, Մուրադյանին 2014-2016 թվականներին փառաբանող, իսկ հիմա նրան փոխարինել պահանջող հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված «բարձուների» կողմից արված հայտարարությունները և այլն… Մի խոսքով` արշավ:
Իսկ երեկ համացանցում հայտնվեց վերը նշված «թեզը» հրապարակած լրատվականների պաշտոնական հերքումը…  ու լռություն…

Պատկերացրեք, որ բժիշկը բուժառուին և նրա հարազատբերին ասի, որ նա հիվանդ է քաղցկեղով կամ ՁԻԱՀ-ով, բայց պարզվի, որ տեղեկատվությունը ճշտված չէր և դա ուղղակի անիմաստ հայտարաություն էր… նման իրավիճակ է…

Զրպարտությունը դարձել է գործելակերպ, իսկ համացանցում արվող մանիպուլացիաները` պաշտոնին մնալու վերջին հույսեր…

Բոլորին մաղթում եմ առողջություն   մասնավորապես առողջապահության ոլորտը ղեկավարող «դրիմ թիմին»… մասնավորապես` հոգեկան առողջություն…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...