«Խզմալյան, քեզ ասում եմ, Շիրինյան Լևոն դու լսի».Գարեգին Պետրոսյան

Загрузка...

Խզմալյան, քեզ ասում եմ, Շիրինյան Լևոն դու լսի

Մի քանի օր առաջ՝ եվրոպական լեզուների օրվա կապակցությամբ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում միջոցառում էր կազմակերպվել։ Փոքրիկ դահլիճում կանգնելու տեղ չկար, թեև միջոցառումն իր մակարդակով թերևս չէր գերազանցում Հայաստանի մանկապարտեզեների ամանօրյա միջոցառումներին։ Յուրաքանչյուրն իր լեզվով բանաստեղծություն էր արտասանում , թարգմանում ու ինքնագոհ խոսափողը փոխանցում հաջորդին։ Ձանձրալի պիապաղաղություն։ Եվ այսպես մինչև ռուսների հայտնվելը։ Էս ռուսները, որպեսզի մյուսների պես միօրինակ ու տաղտլկալի չլինեն, որոշել էին իրենց բանաստեղծությունը երգել, այն էլ՝ խմբով, իրենց ազգային զգեստներով ու գործիքներով։ Ու երբ մոտենում էր ռուսների ելույթի հերթը, նրանցից մեկը տեսնելով սրահի լեփ-լեցուն վիճակը, մուտքի մոտ (որտեղ նաև ես էի կանգնած) անհանգստացած ասաց՝ կկարոնանա՞նք ներս մտնել։ Մյուսը ավելի հանգիստ տոնով պատասխանեց՝ մենք սե՞նց տեղեր ենք մտել։

Հիշեցի պատմությունից 1814 թ․-ը, երբ կայսերական ռուսական բանակը մոտենում էր Փարիզին։
Մի քանի րոպե անց թմրած դահլիճն արթնացավ, բոլորը ծափահարում էին ռուսներին և նրանց հետ երգում։
Հիշեցի պատմությունից նորից 1814 թ․-ը, երբ Փարիզի կանայք իրեն ֆրանսիական պատշգամբներից հիացմունքի ժեստեր էին փոխանցում Փարիզի փողոցներով հաղթական պտտվող Ալեքսանդր Առաջին ցարին։

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...