Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին

Загрузка...

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անսպասելիորեն զորավարժություն են սկսել թուրք-սիրիական սահմանին։ Զորավարժությունն իրականացվում է Իրանի Ուրմիա քաղաքին հարակից տարածքում, որը թուրք-իրանական սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա։

Զորավարժությունն ընթանում է Իրանի բանակի գեներալներից Աբդուլրահիմ Մուսավիի ղեկավարությամբ: Մասնակցում են Իրանի ցամաքային և օդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։

Աղբյուրը հայտնում է, որ թուրքական կողմը նախապես իրազեկված չի եղել  այդ զորավարժության անցկացման մասին։

Զորավարժությունը տեղի է ունենում այն պահին, երբ  Թուրքիան պատրաստվում է քուրդ զինյալների դեմ ռազմական օպերացիա սկսել Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում:

Աղբյուր`    Amerikaninsesi

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...