«Իմ քայլական» Սոնա Ղազարյանը՝ ամուսնու բարեկամին ԱԺ-ում գործի տեղավորելու մասին. .aravot.am

Մամուլում հրապարակումներ եղան, որ այս իշխանությունները նախկինների պրակտիկան շարունակում են եւ իրենց բարեկամներին բերում, գործի են տեղավորում, պաշտոններ տալիս: Ամուսնու բարեկամին ԱԺ-ում «գործի է տեղավորել» նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Առավոտի» հետ զրույցում այս առնչությամբ Սոնա Ղազարյանն ասաց, թե ինչու եւ ինչպես է ԱԺ-ում աշխատանք ստացել իր օգնականը, որն իսկապես բարեկամ է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իմ օգնականը, ճիշտ է նկարագրվել, ամուսնուս բարեկամն է, բայց կցանկանայի հիշեցնել, որ օգնականի պաշտոնը ընդամենը հայեցողական պաշտոն է եւ պետք է մի մարդու նշանակել, ում վստահում ես, քանի որ նա մուտք ունի քո բոլոր էլեկտրոնային հասցեներին, «Mulberry» համակարգին: Ես առաջնորդվել եմ հենց այդ սկզբունքով»:

Հարցին՝ այդ դեպքում, երբ նախկինում ՀՀԿ-ականներին էին մեղադրում նմանատիպ խնդրի համար, որ իրենց բարեկամներին, ազգուտակին աշխատանքի էին տեղավորում, ու ընդդիմադիրները դա անընդհատ թմբկահարում էին, աղմուկ էին բարձրացնում, սխալվե՞լ են՝ Սոնա Ղազարյանը պատասխանեց.

«Նախկինում վստահ չեմ, որ օգնականի պաշտոնի հետ կապված երբեւէ նման հրապարակումներ եղել են, ավելի բարձր պաշտոնների մասին է գնացել խոսքը: Այստեղ ԱԺ պատգամավորն ունի վճարովի եւ անվճար հիմունքներով երկու օգնականի հնարավորություն եւ ես առաջնորդվել եմ վստահելիության չափորոշիչով: Այստեղ իրականում իմ օգնականը կատարում է հսկայական աշխատանք: Եթե նույնիսկ առաջնորդվենք, թե ինչքան է օգնականի աշխատավարձը եւ այդ համադրությունը, ապա, կարծում եմ, այս խոսակցությունն ավելորդ է: Կրկնում եմ, նախկինում քննադատությունը եղել է լրիվ այլ պաշտոնների մասով եւ լրիվ այլ աշխատավարձերով, պարգեւավճարով վճարվող աշխատատեղերի մասին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ՝ aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով