Ի՞նչ են արել դասալիքները, որ դասեր են տալիս և վիրավորում գեներալին․ «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ վաղ առավոտից համացանցը «հուզված էր»՝ քննարկում էին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերը. «2016 թվակա­նին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկա­պես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետա­կանության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Անշուշտ, կարելի էր խոսքն ավելի քաղաքակիրթ ու մեղմ ձևակերպել, և ֆիզիկական ոչնչացման մասին հիշատակումը ոմանք կարող են նաև որպես բռնության սպառնալիք դի­տարկել:

Բայց եթե դուք հանդուրժում եք համացանցում տիրող սեռական հայհոյանքի ու բռնության կոչերը, ապա առնվազն ծիծաղելի է այս քաղաքական հայտարարությունից վրդովվելը:

Առավել ծիծաղելի են պե­տական բարձրաստիճան պաշտոնյա­ների ու բանակից խուսափած տարբեր դասալիքների արձագանքնե­րը: Ինչ է արել մեր երկրի համար պա­տահաբար Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հայտնված անձը, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել գեներա­լի խոսքին և դասեր տալ ու վիրավո­րել նրան՝ «խուլիգան» անվանելով և «քաղաքական աղբանոց» ուղարկե­լով:

Ցավոք, մենք վերջին տարին բազմիցս լսել ենք անդաստիարակ ու «լափառոշ» խոսք, երբ մարդու ոչ վաստակն են հարգում, ոչ տարիքը: Երբ իրենցից ոչինչ չներկայացնողներն ուսուցիչ են դարձել և խելք ու խրատ են սովորեցնում իրենցից բազմապա­տիկ գիտուններին ու խելոքներին:Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, և հանրությունը, սրանց ընկերներն ու ծնողները պետք է սաստեն սրանց: Իրենց տեղն ու չափը սովորեցնեն: Այն, ինչ չեն սովորել մանկության ու պատանեկության տարիներին, հիմա պետք է սովորեցնեն: Որ նրանցից հե­տո եկող սերունդն իմանա, թե ինչպես պետք է խոսի ու ինչ պետք է անի պետական պաշտոնյան»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...