ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն, արկածներն ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հիշեցնենք, որ արդեն 9 օր է, ինչ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկն ինքնակամ լքել էր զորամասը և նրանից տեղեկություն չկար:
Ժամկետային զինծառայողի ազգականը հայտնել էր. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբևէ որևէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից»։