Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է. ոստիկանություն

Հոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել էին ոչ միայն վարորդի ինքնությունը, այլև դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավագ օպերլիազոր Արծրուն Միքայելյանի խոսքով՝ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, որ «Օպելը» վարած 30-ամյա տղամարդն ու վրաերթի ենթարկված անձինք դեպքից մի քանի րոպե առաջ վիճել են, որն ուղեկցվել է փոխադարձ հարվածներով։ Այս միջադեպից հետո 30-ամյա տղամարդը իր «Օպելով» դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի 16-րդ փողոցում հավաքված անձանց։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի ու խուլիգանության հատկանիշներով։ Հետագա միջոցառումներով Շենգավիթի քրեական հետախույզները հայտնաբերել էին «Օպել»-ի վարորդին ու կասկածանքով բերման ենթարկել բաժին։ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հոկտեմբերի 19-ին նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով