Երեկ Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը քննող քննիչի ավտոմեքենան օրեր առաջ հրկիզել էին. ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հովհաննսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն քննչական բաժնի ավագ քննիչ Մհեր Եսայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողր տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի քննիչների կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է սպանվածի ինքնությունը. նա 29-ամյա Գուժ Մխիթարյանն էր, ով հաշվառված էր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում, սակայն բնակվում էր Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ երբ հանցագործը կրակոցներ է արձակել նստարանի մոտ գտնվող Գ. Մխիթարյանի ուղղությամբ, փամփուշտներից մեկը խոցել է նրան և վնասել թիվ 138 շենքի բնակիչներից մեկի պատուհանը։ Այն կոտրել է ապակին։ Նշված բնակարան ժամանած ոստիկաններն ու քննիչները փամփուշտը հայտնաբերել են նշված տանը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել էին մի քաղաքացու, ով հոկտեմբերի 2-ին Երևանում հրկիզել էր մի քանի ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում էր սպանության գործով քրեական գործի քննչական խմբի ղեկավար Մ. Եսայանին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։

Մանրամասն`shamshyan.com-ի  տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով