«Ես քաղաքական գործիչ եմ, տվել եմ քաղաքական գնահատական, որը վերահաստատում եմ».Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է վերաբերվում իր դեմ Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցին։

«Կլինի դատական ընթացակարգ, փաստաբաններս կզբաղվեն այդ գործով», – Primenews.am-ին ասել է Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ նշել էր, որ Փաշկնյանը գործարքի է գնացել ահաբեկչական կառույցի ներկայացուցիչների հետ։ «Այո, պնդում եմ, որ ՊՊԾ գունդը գրավելը, 3 ոստիկանի կյանքը խլելը, ինչպես նաև ՀՀ-ում զինված խմբի անդամ կամ պարագլուխ համարելը այլ կերպ, քան ահաբեկիչ քաղաքական եզրույթով դժվար է բնորոշել։ Իսկ թե ում ինչ հոդվածով կդատապարտեն կամ կարդարացնեն, դա այլ հարց է։ Ավելին, հենց զինված խմբի պարագլուխները պետք է պատասխան տան դատարանի առջև։ Ես քաղաքական գործիչ եմ, տվել եմ քաղաքական գնահատական, որը վերահաստատում եմ», Primenews.am-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը։

Շարմազանով խոսքով, դատի պետք է տալ բոլոր նրանց, ովքեր «գործարքի են գնացել Հայաստանի Հանրապետության դեմ հարձակում գործած զինված խմբերի ու ահաբեկիչների հետ»։

Հետո էլ կես կատակ, կես լուրջ ավելացրեց, որ հիմա ինքն էլ հավասարվեց մյուսներին․«Թե չէ անհարմար էի զգում, որ բոլորի նկատմամբ գործեր են բացել, իմ դեմ ոչ» ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով