Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում․․․Ոչ հինն եմ ուզում, ոչ էլ նորը

Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում։
Ոչ հինն եմ ուզում, ոչ էլ նորը:

Հիշում եք, երբ էր նոր Հայաստանը, երբ անկախացանք և կարծես թե պետք է նորովի մեր հայրենիքը կառուցեցինք, բայց իշխանության եկած մարդիկ շատ արագ լծվեցին պետությունը քանդելուն, մաս-մաս վաճառելուն, քաղաքական սպանություններ իրականացնելուն և մարդկանց էլ ավելի վատին սովորեցնելուն։ Դա էր նոր Հայաստանը։

Հետո եկան նոր իշխանություններ և սկսեցին ոչ թե նոր Հայաստան կառուցել, այլ մեր Հայաստանը հզորացնել և զարգացնել։ Ամեն բան ասել, որ լավ է եղել, իհարկե սխալ է, խնդիրներ միշտ էլ եղել են և կլինեն, բայց կար զարգացնելու և հզորացնելու հստակ քաղաքական դիրքորոշում։

Իսկ ինչ պատահեց դրանից հետո․ կրկին իշխանության եկան մարդիկ, որոնք լծվեցին «նոր» Հայաստան կառուցելուն գործին, իրենց հին, բայց չմոռացված գործին։ Քաղաքական հետապնդումներ, տնտեսական անկում, մարդկանց կենսամակարդակի կայուն վատթարացում, ազգային արժեքների ոչնչացում։ Ինչպես առաջին «Նոր» Հայաստանի դեպքում, այդպես էլ այսօրվա «Նոր» Հայաստանում միանշանակ տեղի է ունենալու արտագաղթի լուրջ աճ։ Հայաստանը վերածվել է ֆեյսբուքով կառավարվող երկրի, որտեղ բոլորը սխալ են, Նիկոլը ճիշտ։

Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում․․․Ոչ հինն եմ ուզում, ոչ էլ նորը։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով