Եթե Ձեզ ավելի հասկանալի բառապաշարով եք ուզում, ապա քաղաքական աղբամանն այն տեղն է, որտեղ դուք և ձեր թիմակիցներից շատերը ի վերջո անխուսափելիորեն հայտնվելու են

Վիտալի Բալասանյանի զգուշացնումները Հայաստանի ու Արցախի անվտանգության վերաբերյալ ուղղված են եղել հայ ժողովրդին: Ու կարծես այդ սթափեցնող հայտարարությունները դուր չեն գալիս այսօրվա Հայաստանի անհայրենիք իշխանություններին:

Դրա վառ ապացույցն Անվտանգության խորհրդի քարտուղարն է: Ամեն անգամ ավելի մեծ ջանասիրությամբ ու ամեն անգամ մեղմ ասած ավելի անհաջող ձևակերպումներով փորձում է կանխել Հայաստանի քաղաքացիների սթափվելու անխուսափելի անհրաժեշտությունը: Եթե այս իշխանությունը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Ձեզ է նվիրել այդ պայմանով, ապա ճիշտ կանեք շուտափույթ ազատվեք և՛ այդ պաշտոնից, և՛ այդ պարտականությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ եթե Ձեզ ավելի հասկանալի բառապաշարով եք ուզում, ապա քաղաքական աղբամանն այն տեղն է, որտեղ դուք և ձեր թիմակիցներից շատերը ի վերջո անխուսափելիորեն հայտնվելու են:
Հ.Գ. Սյասներդ կտրեցիք, վեր ընգեցիք տըղներդ:

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր   Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով