Դպրոցում նոր խայտառակություն է՝ անցնում են «փարթի» առարկան.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի անվան 14 դպրոցը տարեցտարի կատարելագործվում է։ Կարելի է կարծել՝ կրթության որակն է բարձրանում, ուսուցիչները այլևս ծաղկեփնջերի ցավով չեն տառապում, աշակերտները բակում իրար կոկորդ չեն կրծում։ Անգամ տնօրենն է փոխվել Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավար հեղափոխությունից հետո։
Այսօր ամբողջ առավոտ դպրոցի բակից բարձր երաժշտություն էր հնչում, անվերջ ու անդադար։ Եվ քանի որ սեպտեմբերի մեկը վաղուց անցել է, իսկ վերջին զանգին դեռ շատ ժամանակ կա, իսկ մեր համբերությունը սպառվելու վրա էր, որոշեցինք զանգահարել դպրոց և հասկանալ, թե ինչն է պատճառը, որ խախտվում է բակի բնակիչների անդորրը։
Քանի որ այդպես էլ պարզ չեղավ, թե ում հետ ճեպազրույց ունեցանք, հեռախոսազանգին պատասխանողին կկոչենք Ամենակարող։ Ամեն դեպքում, մենք զանգահարել էինք տնօրենի (ժողովրդի ու աշակերտների մեջ հայտնի որպես Մելսիդա Ռուբինյան)  անվան մոտ նշված հեռախոսահամարով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր այն հարցին՝ դպրոցում դա՞ս են տալիս, թե՞ փարթի դասավանդում, տիկին Ամենակարողը փրփրեց։ Նա հպարտությամբ նշեց, որ առաջին դասարանցու ծնունդ են նշում, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե դա պարտադիր պետք է արվի բնակիչների հաշվին, նա նշեց, որ տոն են կազմակերպել երեխայի համար։
Միջադեպը 13։00-ի սահմաններում էր, իսկ դասերը միջինում ավարտվում են 14։20-ին։ Նշանակում է, որ տիկին Ամենակարողը դպրոցի մյուս աշակերտների հաշվին է տոնում մեկ աշակերտի ծնունդը։

Ի դեպ, դպրոցը գտնվում է խիտ բնակեցված տարածքում, շրջապատված է մոտ 10 բնակելի շենքերով։ Տիկին Ամենակարողի մտքով էլ, փաստորեն, չանցավ, որ շենքերում կարող են հիվանդներ լինել, դժբախտ դեպքեր լինել, կամ ուղղակի մարդիկ իրենց փարթիի հավեսը կարող են չունենալ։

Տիկին Ամենակարողը ամեն կերպ փորձում էր պարզել, թե որ շենքից են զանգահարում, ով է զանգահարողը, վստահաբար, թաղային հեղինակությունների ու բակի խառոշիների միջոցով մեզ վախեցնելու և ամոթանք տալու համար, որ փչացնում ենք երեխայի տոնը։
Մեր նկատողությանը, որ երաժշտությունը անջատեն, տիկինն ասաց, որ ուրեմն մենք երեխաներ չենք սիրում, եթե այդպիսի բան ենք պահանջում։ Իսկ երբ ասացինք, որ կզանգահարենք պատկան մարմիններին, մեզ հորդորեց՝ «զանգեք ուր ուզում եք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք էլ երկար չմտածեցինք, զանգահարեցինք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության դպրոցական բաժին ու ներկայացրեցինք կատարվածը։
Ի պատիվ Երևանի քաղաքապետարանի՝ պատասխանողը մի քանի անգամ ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար ու ասաց, որ հենց հիմա կկապվեն դպրոցի հետ։
Երաժշտությունը 2-3 րոպեի ընթացքում անջատվեց։

Մենք առաջարկում ենք Նար-Դոսի անվան 14 դպրոցին հայտարարել նոր առարկայի մասին՝ փարթի։ Այդ առարկայի ընթացքում աղջիկ դպրոցականները կսովորեն պարել ու խմել, տղաները՝ խմել ու աղջիկ կպցնել, դե, ինչպես ընդունված է փարթիների ժամանակ։ Առարկան կարող են դասավանդել Հայաստանի Հանրապետության հպարտ փարթիստները, ովքեր սիրում են որոշ երեխաների, մանավանդ, երբ նրանց ծնունդն է։ Առարկան հիանալի կարտահայտի դպրոցի որդեգրած գաղափարախոսությունը։

ՀՀ քաղաքացի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով