«Գրիգորի Հայրապետովը պատահական չի դարձել գեներալ».Հայկ Կիսեբլյան

Գրիգորի Հայարպետովը ծնվել է 1967 թվականին, Սովետական միությունում և հետևաբար նաև ծառայել է Սովետական բանակում: Սակայն զինծառայությունից հետո նաև մասնակցել է Արցախյան շարժմանը և դարձել է ազատամարտիկ:

Նա կարգապահությամբ և անձնվեր ծառայությամբ աչքի է ընկեր դեռ 1990 թվականին, ինչի շնորհիվ արժանացել է նաև Վազգեն Սարգսյանի ուշադրությանը:
Առաջին նկարում Գրիգորի Հայրապետովն է  Վազգեն Սարգսյանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1991 թվականին  նրան անձամբ Վազգեն Սարգսյանն է ընտրել, որպես ՀՀ ղեկավարի ուղեկցորդ-թիկնապահ և անվտանգության պետ անձ, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար:
Հատուկ անտեղյակների համար հավելեմ, որ ԱԱԾ-ում չկա՜ն զուտ թիկնապահներ, ինչպիսիք տեսնում եք էժանագին սերիալներում: ԱԱԾ պետական պահպանության ծառայությունում աշխատել և աշխատում են այնպիսի թիկնապահներ, որոնք ոչ միայն հմուտ վարորդներ, հրաձիգներ և մարտարվեստների վարպետ թիկնապահներ են, այլ նաև իրավաբաններ, տնտեսագետներ, միջազգայնագետներ, կոնֆլիկտոլոգներ, փիլիսոփաներ և մի խոսքով այնպիսի անձին, որոնք շատ ու շատ պատգամավորներից, մարզպետներից ու անգամ նախարարներից էլ երևի խելացի են:

Գրիգորի Հայրապետովին  Վազագեն Սարգսյանն ընտրել է, որպես լավագույններից լավագույնը և փաստորեն չի սխալվել:

Գրիգորի Հայրապետովը ծառայեց հայրենիքին ավելի քան 29 տարի` շարքայինից հասնելով մինչև գեներալ-մայորի կոչման, անձնվիրաբար պահպանելով և պաշտպանելով Հայաստանի բոլոր ղեկավարներին, անկախ նրանց ով լինելուց և անկախ իր անձնական ամբիցիաներից՝ համակարանքներից և հակակրանքներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ ցավոք, Նիկոլ Փաշինյանի և Ալիև կրտսերի վերելակային բանակցությունների մասին հայտարարություններից հետո, Նիկոլ Փաշինյանը նրան հեռացրեց աշխատանքից: Եվ միամիտ կլինենք, եթե կարծենք, թե դա այդպես չէր և որ եղածը պատահական զուգադիպություն էր…:

Ֆոտոլրագրող  Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով