«Արցախի քաջ զավակներին արժեզրկելու սև գործը սկսված է».Վահան Բաբայան

Արցախի քաջ զավակներին արժեզրկելու սև գործը սկսված է

Էդ հայհոյողները,օրինակ մտածում են,ո՞վ է իրենց արցախցի հերոսը,եթե մեկը վատն է,բա ո՞վ է լավը:
Ասեմ ձեզ իրենց համար արդեն բոլորը վատն են,բոլորը թալանչի են,իրենք չունեն գոնե մեկ օրինակ,որ ասեն նա լավն է մյուսը վատը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախում կարևորը պետք է որևէ հեղինակություն չլինի:Խնդիրը ոչ Բալասանյանն է,ոչ էլ նրա հարցազրույցը,ստեղ խնդիրը այն է,որ Արցախը մնա առանց հերոսների,Արցախի ժողովուրդը պետք է չունենա հերոսներ:
Սա ծրագիր է ինչը ամեն գնով փորձելու են իրականացնել:
Հերոսը պետք է լինի «ժողովուրդը»,ինչ անեն պետք է անեն «ժողովրդի»համար և անունից,սա է այդ հայտնի տեխնլոգիան,որը բոլոր հեղափոխություններին օգտագործվել է:
Անհատը տեղ պետք է չունենա հանրային կյանքում:Եվ այդ ժամանակ կգա «ժողովրդի» անունից իրագործվող բոլոր այն չարիքների ժամանակը,որը մենք ցավոք տեսել ենք ստալինյան տարիներն:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյանի  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով