Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը

Загрузка...

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում սահմանադրագետ Գոհար Մելոյանը

— Տիկին Մելոյան, այսօր հայտնին դարձավ, որ  Արման Բաբաջանյանի կողմից ներկայացված հաղորդման  հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝  իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Խոսքը գնում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր, հետագայում նախագահ ընտրվելու գործընթացի  մասին։ Որպես իրավաբան ինչ հիմքեր եք տեսնում քրեական գործ հարուցելու համար։

— Պատգամավորն իր դիմումը ներկայացրել էր Ազգային ժողովում դեռևս Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունների դադարեցման վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման շրջանակներում: Խոսքը գնում էր նախորդ տարվա մարտ ամսին Հրայր Թովմասյանի կողմից մինչև Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելը /հիշեցնեմ, որ այդ ժամանակահատվածում դեռևս ՍԴ դատավորներին առնչվող սահմանադրական կարգավորումներն ուժի մեջ չէին մտել և սկսեցին գործել 2018 թվականի ապրիլի  9-ից/ Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարական ներկայացնելու բացակայության մասին:

Սա, ըստ իս, Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ խեղաթյուրած դիսկուրսի երկրորդ փուլն է:

Վերլուծենք իրավիճակը. պատգամավորը փորձում է հիմնավորել, որ Հրայր Թովմասյանը չէր կարող դառնալ ՍԴ անդամ, այնուհետև՝ ՍԴ նախագահ, քանի որ հրաժարականի դիմում չէր ներկայացրել և դեռևս պատգամավոր էր: Իսկ ինչ է սահմանում Սահմանադրությունը:

Նախ՝ 2018 թվականին արդեն գործում էին պատգամավորի լիազորությունների դադարման և դադարեցման 2015 թվականի Սահմանադրության դրույթները: Սահմանադրության 209-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 90-102-րդ հոդվածներն ուժի մեջ էին մտել Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:

Մասնավորապես, Սահմանադրության 98-րդ հոդվածը, որպես պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք նախատեսում է պատգամավորի մանդատի անհամատեղելիությունը, համաձայն որի՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հետևաբար՝ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները, որպես պատգամավոր դադարեցվել են օրենքի ուժով, ինչի հիմք է հանդիսացել նրա  որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրությունը:

-Տիկին Մելոյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես իրենց պաշտոնները զբաղեցրել են՝ հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավոր: Արդյո՞ք նրանց նկատմամբ ևս քրեական գործ հարուցելու հիմքեր են առկա:

— Շատ տեղին և նշանակետային խնդիր բարձրացրեցիք: Ըստ Արման Բաբաջանյանի մեկնաբանության, այո՛, եթե այս հիմքը ՀՔԾ-ն իշխանության յուրացում է որակել, ապա նույն իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը և/կամ Արարատ Միրզոյանը, քանի որ վերջիններիս լիազորությունները դադարեցվել են նույն ընթացակարգով, ինչը, բնականաբար, կրկին եմ ընդգծում՝ աբսուրդային է:

Ամփոփելով, վերահաստատեմ մոտեցումս, որ Սահմանադրության դրույթների մանիպուլյատիվ մեկնաբանությունը և խեղաթյուրումը հարված է իրավական պետության հիմքերին, և նմանաբնույթ քայլերն արժանի են քննադատության, և  առնվազն գոնե իրավապահ մարմինները պետք է տեղիք չտան նմանաբնույթ երևույթներին:

Աղբյուր` Փաստինֆո

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

26.02.2020

Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

27.02.2020

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...