Ապաստանի խնդրանքով Կուբայից Հայաստանին է դիմել 19 քաղաքացի. Միգրացիոն ծառայությունը հաստատեց

Այս տարի Կուբայից Հայաստանի միգրացիոն ծառայություն  ապաստանի խնդրանքով դիմել է 19 քաղաքացի: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Միգրացիոն ծառայության ղեկավարի մամուլի պատասխանատու Նելլի Դավթյանը:

Նա նաև նշեց, որ տարբեր հոսքեր են Հայաստան գալիս: Միգրացիոն ծառայության իրավասությունների շրջանակներում են ապաստան հայցողները, մնացած հոսքերը վերապահված է ոստիկանության անձնագրային վարչությանը. «Այս տարվա 6 ամիսների կտրվածքով 19 անձանց վերաբերյալ ապաստանի հայց ենք ստացել: 5-ը մերժվել է, դրական որոշում չի կայացվել, Կուբայի որևէ քաղաքացու չի շնորհվել փախստականի կարգավիճակ. 14-ը դիմումը ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նաև հավելեց, որ ապաստան հայցողներն ունեն տեղաշարժի իրավունք, իսկ ինչ վերաբերում է աշխատանքի թույլտվությանն, ապա ըստ նրա, աշխատանքի թույլտվության կարիք չկա, դա ապաստան հայցողների իրավունքն է, որից կարող են օգտվել:

Հարցին, թե արդյոք Կուբայի քաղաքացիները ՄԻԱՎ վարակակիր են,Նելլի Դավթյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ ստուգվում է, որ օտարեկրյա քաղաքացիները ՄԻԱՎ վարակակիր են, թե ոչ, ապա այդ մարմինը Միգրացիոն ծառայությունը չի: Չի կարծում, որ երկրում որևէ մարմին լիազորված է լրատվամիջոցներին հաղորդելու անձի համանման կարգավիճակի մասին տեղեկություն:

Նելլի Դավթյանի փոխանցմամբ, ապաստան հայցելու հիմքում պետք է ընկած լինի հալածանքի հիմնավոր երկյուղը, այն է՝ նրանք պետք է իրենց երկրում ենթարկվեն ռասայական, ազգային, քաղաքական, կրոնական, սեռական,սոցիալական հալածանքների, որի հիման վրա էլ կայացվում է որոշում: Նշանակվում է հարցազրույցի օր և ապաստան հայողցների պատմությունից ելնելով նրանց տրվում է փախստականի կարգավիճակ, կամ էլ չի տրվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ապաստան հայցողների պատմությունը գաղտնի է, խորհրդատվական բնույթ ունի և միգրացիոն ծառայության պարտավորությունն է ԶԼՄ-ներին չփոխանցել նման ինֆորմացիա»,- ասաց նա և նշեց, որ Կուբայից 14 հոգու վերաբերյալ դեռևս որոշում չկա. որոշում կայացնելու համար տրվում է 3 ամիս, ևս 3 ամիս երկարձագելու հնարավորություն, իսկ մերժվելուց հետո ապաստան հայցողը կարող է դիմել դատարան և մինչև դատարանի որոշումը, նա օրինական կարող է մնալ երկրում:

Նշենք նաև, որ Կուբայի 19 քաղաքացուց 14-ը Հայաստանում են, իսկ 5-ի գտնվելու վայրի մասին տեղեկություն Միգրացիոն ծառայությանը չունի: Նշեցին, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում հրապարակում էր կատարել՝ նշելով, որ Կուբայից ժամանել են թվով 14 տրանսգենդերներ, որոնք ՁԻԱՀ վարակակիրներ են:

Նյութի աղբյուր`analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով