ԱՆ գլխավոր մանկաբարձը վստահեցնում է՝ նորածնի դին չի անհետացել

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, ԱՆ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հերյուրանք է համարում Կոտայքի մարզի բնակչուհի, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի հայտարարությունը, թե սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացած իր նորածնի դին չի տեսել:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածին մահացել էր հենց ծննդատանը: Ծննդկանը լրատվամիջոցներին հայտնել էր՝ իր երեխայի դին չի տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ «Նման հայտարարություն անողը պախարակվում է ամբողջ Հայաստանով մեկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ կինը շատ բան է ասում, քննչական կոմիտեն էլ գիտի, ամեն ինչն էլ գիտի, թե ինչ է եղել, ինչպես է եղել, հիմա քննչական գործընթաց է գնում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, երբ պարզ կլինի փորձաքննության արդյունքը, նոր հայտնի կլինի՝ ինչից է մահացել նորածինը եւ կա արդյոք բժշկական սխալ, թե՝ ոչ:

Նորածնի դին հերձվել է Հայաստանի կառավարության համապատասխան որոշման եւ առողջապահության նախարարության նորմատիվ ակտերի համապատասխան »,- Aravot.am-ին ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հոկտեմբերի 7-ին այցելել է Հայկուհի Խաչատրյանին: Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նախարարը Հայկուհու հետ զրույցում հայտնել է՝ հետևողական է լինելու թե՛ բուժման, և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին:

Նյութի աղբյուր՝  aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով