«Անցյալ տարվանից Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին շռայլորեն խոստանում է երկրի թռիչքաձև զարգացում».Արմեն Աշոտյան

Загрузка...

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

-Անցյալ տարվանից Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին շռայլորեն խոստանում է երկրի թռիչքաձև զարգացում: Այս հեքիաթների, անվերջ խոստումների և խրոնիկ Live-ի վերածված կեղծ իրականության մեջ որպես սթափեցնող ազդակներ գալիս են այս կամ այն միջազգային կառույցի զեկույցներն ու հետազոտությունները:

Այսպես, երեկ Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցը (Global Competitiveness Report), ըստ որի Հայաստանը այս մեկ՝ ,բեկումնային», «շռնադալից», «հդմ-ախառը», «հակակոռուպցիոն», տարվա ընթացքում, ի հեճուկս ամպագոռգոռ ճառերի և քաղաքական նորմա դարձած զազրախոսության ընդամենը մեկ հորիզոնականով է բարելավել իր դիրքերը աշխարհում, զբաղացնելով 69—րդ տեղը 141 երկրների ցանկում (նախորդ տարի՝ 70-րդը 140-ից):

Հա, քանի որ կրկին կհնչի «բա Սերժի վախտ լա՞վ էր»մանթրան, hիշեցնեմ նաև, որ սրանից մեկ տարի առաջ, առանց «հեղափոխության» Հայաստանն իր տեղը բարելավել էր 2 հորիզոնականով, իսկ ընդհանուր առմամբ 2008-2018 թթ՝ 27 տեղով (97-րդից մինչև 70-րդ):

#թռիչքաձև_ստեր
#տնտեսական_լոլո

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...