Անդրանիկ Քոչարյանը երևի մոռանում է, որ Սերժ Սարգսյանը եղել է «Հարսանիք լեռներում» օպերացիայի պատասխանատուն.Տիգրան Վարդանյան

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանին և ասել, որ նա վճռական պահերին միշտ երկրում չի եղել:

Անդրանիկ Քոչարյանը երևի մոռանում է, որ Սերժ Սարգսյանը եղել է «Հարսանիք լեռներում» օպերացիայի պատասխանատուն, և վճռական ստորագրել է փաստաթղթի տակ՝ «утверждаю»: Մոռանում է, որ հենց Սերժ Սարգսյանը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» ժամանակ խոստացավ, որ մեր բանակը կունենա հագուստ և վճռական արեց դա: Մոռանում է, որ Սերժ Սարգսյանը և իր ընկերները շատ վճռական ազատագրեցին Արցախը քիչ չէ, մի բան էլ 7 շրջան ավել: Մոռանում է, որ իրենց թավշյա իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանը այնքան վճռական գտնվեց, որ հրաժարական տվեց, միայն թե հայը հայի դեմ դուրս չգար:
Մոռանում է, որ Սերժ Սարգսյանը այնքան վճռական էր վարում ՀՀ արտաքին քաղաքականությունը, որ ունեցանք «Եվ-եվ»-ը:

Մոռանում է, որ Սերժ Սարգսյանը այնքան վճռական գտնվեց, որ ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ կարող էր հրամայել ոչնչացնել Սասնա Ծռերի տեռորիստական խմբին, բայց չարեց դա, որովհետև նույքան վճռական գտնվելով կրկին չէր ցանկանում, որպեսզի հայը հային սպանի:
Մոռանում է, որ Ապրիլյան բլից կրիգի ժամանակ Սերժ Սարգսյանը վճռական հայտարարեց ևս մեկ անգամ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և հարկ եղած դեպքում չի վարանի և Իսկանդերի համազարկի հրաման կարձակի:

Շարունակե՞մ, թե՞ ձեր քաղաքական թիմին այսքանը բավական է:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով