«Այսօր ականատես եղանք Նիկոլի մտքի հերթական փայլատակմանը».Արթուր Թովմասյան

Загрузка...

Այսօր ականատես եղանք Նիկոլի մտքի հերթական փայլատակմանը՝ սոցցանցում ֆլեշմոբ անցկացնելու կոչով է հանդես գալիս։ Այսինքն՝ մենք ներկայումս ունենք երկրի ղեկավար, որը երկրի բոլոր դարդ ու ցավը թողած, Ադրբեջանի անընդհատ հոխորտանքներին ոչ մի կերպ արձագանք չտալով ու անտեսելով, զբաղվում է քաղաքական խեղկատակությամբ։ Իրականում պետք է փաստենք, որ մոտավորապես նույն հռետորաբանությամբ են զբաղված նաև Նիկոլիի թիմի մյուս անդամները՝ իրենց «պողոսներով» վերցրած։ Երկրի անվտանգության պատասխանատուները զբաղվում են ֆեյսբուքամոլությամբ ու ֆլեշմոբերով, իսկ հակառակորդն անընդհատ խոսում է պատերազմի ու «իր տարածքների անհապաղ վերադարձի առաջնահերթության մասի։

Դուք ամենօրյա ռեժիմով պետք է լծված լինեք ՀՀ անվտանգության հարցերի լուծման հիմնախնդիրներով և համապատասխան քայլեր ձեռնարկեք Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր զառանցանքին պատշաճ արձագանք ապահովելու համար, փոխարենը զբաղված եք ներքին թշնամուն հայտնաբերելու ձեր մոլուցքով։ Ստացվում է, որ մեր բոլոր հարցերը սկսվում և ավարտվում են Ֆեյսբուքո՞ւմ․․․

Հ.Գ. Ինչպես կասեր դասականը՝ մենք ֆլեշմոբի վերածելու հայրենիք չունենք։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...