«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը».Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը

Հայաստանի վարչապետն ու նրա թիմակիցները հաճախ են տարբեր առիթներով փորձում զուգահեռներ անցկացնել նախկին և ներկա իշխանությունների քաղաքականության միջև: Մի զուգահեռ էլ ես անցկացնեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղիղ մեկ տարի առաջ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովի ապակառուցողական ելույթի՝ հստակ նշել եմ. «Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:
Եվ դա արվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Կորեայի, Հունգարիայի և մի շարք այլ երկրների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ:

Հ.Գ.
Ավաղ, այսօր արդեն Ալիևն է հակահայկական հայտարարություններ անում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ, իսկ Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր: Սա է իրականությունը:

Հ.Հ.Գ.
Արցախյան խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լուծումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=10808&year=2018&month=10&day=09&fbclid=IwAR0XT0jjGr9TP4zgbmm4aG_qdNG_jTt17eZhFsV5rv6cPErO_7YclvZ_uUQ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով