40 ամյա Գարեգին Գալաջյանն իր տարեց մոր հետ չի կարողանում բնակվելու մշտական տեղ գտնել

40 ամյա Գարեգին Գալաջյանն  իր տարեց մոր հետ չի կարողանում բնակվելու մշտական տեղ գտնել:

Մինչ հիմա նա իր մոր հետ բնակվում էր տարեցների տուն-ինտերնատում, որտեղ նաև  մի փոր հացի և քնելու տեղի համար աշխատում էր ձրիաբար՝ փոխարենը ոչինչ չստանալով: Զուգահեռ նաև ֆիլմերում փոքրիկ դերեր էր խաղում  այդ թվում նաև ներկայիս քաղաքապետ՝ Հայկ Մարությանի հետ, ստանալով օրական երկու կամ երեք հազար դրամ գումար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ նրան տեղափոխել են անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ բնակվում են հոգեկան և այլ տեսակի բարդ հիվանդներ, հաշմանդամության կարգ ունեցողներ և կալանավայրից դուրս եկածներ:

Սակայն այստեղ էլ նրան բնակեցրել են երեք ամսով,թեև  նա ունի հիվանդություններ սակայն չունի հաշմանդամության կարգ: Նրա մայրը տարեց է և ունի տարեցների տուն-ինտերնատում բնակվելու հնարավորություն, սակայն Գարեգին Գալաջյանն ամեն ինչ անում է, որպեսզի մենակ չթողնի իր տարեց մորը, ինչպես նաև ինքը նույնպես չդառնա անապաստան:

4news.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դիմել է տարբեր պետական պաշտոնյաների, սակայն նրա խնդրին ոչ մի լուծում չի տրվել և առաջիկայում  նա ստիպված պետք է լինի հայտնվել փողոցում: Այժմ նա կրկին դիմում է իշխանավորներին և բարի մարդկանց, հուսալով որ նրան կօգնեն և կտան իր խնդրին լուծում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն `4news.am-ի  տեսանյութում

Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով