«3 տարի առաջ տվածս երդումը իրականացնում եմ».Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-3 տարի առաջ տվածս երդումը իրականացնում եմ!!!!!

Սկզբունքայնության մասին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախության օրով ես կտեղադրեմ իմ այս գրառումը, դրանով մեկ անգամ ևս կթքեմ անարժանների ճակատներին ու կշնորհավորեմ շատ արժանավորների։ Որովհետև անկախության օրով չկա ավելի լավ շնորհավորանք, քան այն հիշեցումը, որ ընդամենը երկու ամիս առաջ մի քանի փռչոտ բոսյակների պատճառով մենք բոլորս կանգնած էինք 25 տարեկան պետությունը կորցնելու վտանգի առաջ ու դա չեղավ Արթուր Վանոյանի նման նվիրյալ սպաների շնորհիվ։ Որովհետև սկզբունքայնությունը դա օրումեջ պոպուլյառ թեմայով հիմար ու փոփոխական ստատուսներ գրելը չի, սկզբունքայնությունը առաջին իսկ պատահած մարդասպան բոզի տղուն հերոս հռչակելը չի, սկզբունքայնությունը այլ կարծիք հայտնողներին աչքից հեռու վիրավորելը չի, սկզբունքայնությունը պատանդ բժիշկի վրա ղժժալը չի, սկզբունքայնությունը Լոսից քրֆելը ու հետո «քաք եմ կերել» ասելը չի։

Սկզբունքայնությունը Արթուր Վանոյանի նման մեռնելու գնով չհանձնվելն ա, սկզբունքայնությունը շտապօգնության կանչով մարդասպան տականքների որջում բուժ օգնություն իրականացնելն ա ու վերջապես սկզբունքայնությունը էն ա, որ 10 տարի անց իմ կարծիքը էս ամեն ինչի մասին կլինի նույնը, իսկ ֆեյսբուքյան «ոչինչները» 10 տարվա մեջ 10 հազար անգամ կարծիք կփոխեն։

Շնորհավոր անկախության տոնը պարոն գնդապետ, պատիվ եմ ունեցել քեզ հետ նույն համակարգում մեր 25 տարեկան երկրին ծառայելու, լույս իջնի շիրիմիդ ախպեր ջան։ Ես էլ երդվում եմ կշարունակեմ հրապարակային խայտառակել բոլոր նրանց, ովքեր քեզ ու պետության նվիրյալ մյուս տղերքին սպանողներին էշ էշ կանվանեն հերոսներ….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով