Daily Archives: 27.09.2019

Հայաստանի պատվիրակությունը Ղրիմից վերադարձավ Երեւան.ՍԻՄ

։ Երեւան վերադարձավ սեպտեմբերի 20-24-ը  Ղրիմում անցկացված Հայկական մշակույթի օրերին մասնակցած պատվիրակությունը ՍԻՄ կուսակցության նախագահ, Ղրիմի բարեկամներ հայկական ակումբի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը բաղկացած էր 38 հոգուց, որի կազմում էին քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, թանգարանների ներկայացուցիչներ, հայտնի երգիչներ եւ պարային արվեստի վարպետներ, ինչպես նաեւ հայկական խոհանոցի գիտակներ ու հայկական արհեստների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը  մասնակցեց… Կարդալ ավելին »

Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոթքի ոսկու հանքը

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի: Գնալով ահազանգի հետքերով և… Կարդալ ավելին »

«Հեղափոխության» կապիտալիզացիան.Արա Վարդանյան

«Հեղափոխության»  կապիտալիզացիան։ 1. Գազը թանկանում է 2. Լույսը թանկանում է 3. Լարսում կուտակումներ են 4. Երկաթուղին կանգնելու է փակուղու առաջ 5. ԱՄՆ որևէ բարձր մակարդակի հանդիպման բացակայություն 6. ՌԴ Նախագահը հնարավորինս կրճատում է իր այցը Հայաստան 7. Իրանի հետ հարաբերությունները անհասկանալի են 8. Արցախի հարցում ավելացել է մեկ անհասկանալի կետ՝ պարզվում է, որ ադերբեջանի ժողովուրդի… Կարդալ ավելին »

Իշխանություններն անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով. ովքեր են նրան այցելում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները Դավիթ Տոնոյանի խոսքից հետո անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով։ Մանավանդ Հայկ Հարությունյանի դեպքից հետո չեն ուզում եւս մեկ «ինցիդենտ» լինի: «Նաիրի ԲԿ»-ում գտնվող Գրիգորյանին բուժող բժիշկներից հետաքրքրվեցինք նրա առողջականով։ «Գտնվում է 24-ժամյա հսկողության տակ, որ բարդություններ չառաջանան` սրտի կանգ, թոքերի, շնչառական անբավարարություն, երիկամներում ազոտը թույլատրելիից չբարձրանա»: Գեներալին հերթով խնամում… Կարդալ ավելին »

Գազի գնի նախնական 30 տոկոսի փոխարեն ավելի բարձր գին է լինելու.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթն իր խմբագրականում գրում է. «Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երեւանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեցին Ղրղզստանում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի երեւանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը վերադառնում է անակնկալ դեմքերով. «Փաստ»

Թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու: ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։ Թերթի զրուցակիցը,… Կարդալ ավելին »

Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիտեկի» չարաշահումների հետևանքով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեկ Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեկ SARL»  ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝… Կարդալ ավելին »

Պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի. ՍԴ–ն հաստատում է.NEWS.am

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Հարցին, թե դրանցից քանի՞սն են համարվել հարգելի, ՍԴ–ից պատասխանեցին, որ այդ նիստերով մասնակցության անհնարինության հարց չի եղել։ «Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության,… Կարդալ ավելին »

«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները»

«Իրավունքը»-ը գրում է Այսպես կոչված` գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության  կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում: Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո: Զուգահեռաբար, կան նաեւ խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաեւ «օրենքով… Կարդալ ավելին »