Daily Archives: 27.09.2019

Արդարացվա՞ծ է, արդյոք, Ռ․ Քոչարյանին ամեն գնով քաղաքական մեկուսացվածության մեջ պահելու դիմաց երկիրն ուղորդել անորոշության ճանապարհով

Արդարացվա՞ծ է, արդյոք, Ռ․ Քոչարյանին ամեն գնով քաղաքական մեկուսացվածության մեջ պահելու դիմաց երկիրն ուղորդել անորոշության ճանապարհով։ Հանրային բանավեճը, թե Ռ․ Քոչարյանի նկատմամբ ծավալվող կամայականության արշավն օրինականությա՞ն, թե՞ ապօրինությունների տիրույթում է, կատարվել է ՍԴ-ի որոշումը, թե՞ ոչ, այլևս ժամանակի անտեղի վատնում է։ Այս առումով Հայկ Ալումյանի դիրքորոշումը՝ Ռ․ Քոչարյանի համար Հայաստանում չկա արդարադատություն ապահովող դատարան, առավել… Կարդալ ավելին »

«Ի գիտություն բոլորին. Հաշվետու եմ միայն ԱՍՏԾՈ և ԽՂՃԻՍ առաջ».Գևորգ Գևորգյան

Երեսուն տարի առաջ՝ պատերազմի դաշտում, ուխտեցինք սրբորեն պահել մեր ազատագրածը, մեր պետությունը: Եվ այսօր՝ ինչպես տարիներ առաջ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Բոլոր նրանք, ովքեր գործում են հանուն մեր պետական շահի, հանուն երկրի անվտանգության, իմ գաղափարակից ընկերներն են: Բոլոր նրանք, ովքեր նսեմացնում են ազգային ոգին, հարվածում են պետականությանը, վտանգում են մեր խաղաղությունն ու անվտանգությունը, իմ քաղաքական… Կարդալ ավելին »

Հայ մոդելը՝ Gucci-ի ցուցադրությանը

Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում Gucci-ի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացել է նաև հայուհի մոդել Արմինե Հարությունյանը: Վերջինս մասնագիտությամբ կինոյի և թատրոնի նկարիչ է, մոդելային ասպարեզում հստակ քայլեր նախկինում չի արել, քանի որ դա իր մասնագիտությունը չէ: Նա մասնակցել է մի քանի հայ դիզայներների ցուցադրություններին, սակայն պրոֆեսիոնալ չի զբաղվել այս աշխատանքով: Սեպտեմբերի 22-ին նա ներկայացել է Gucci-ի… Կարդալ ավելին »

Անժելա Թովմասյանի հաղորդումը փակվել է քաղաքակա՞ն պատճառով. 7or.am

7or.am-ը գրում է․ «Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արդեն մի քանի օր է՝ եթեր դուրս չի գալիս հայտնի լրագրող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարը։ Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված հաղորդման եթեր դուրս չգալը, Անժելա Թովմասյանը չցանկացավ մեկնաբանել։ Դատելով ամենից՝ հաղորդման դադարեցումը քաղաքական պատճառ ունի, քանզի հաղորդման հեռարձակումը դադարեցվեց այն պահից սկսած, երբ Թովմասյանին պատկանող «Հայելի» կայքը, սեփական աղբյուրներին հղում անելով, բացահայտեց… Կարդալ ավելին »

Պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ ինքը կնքվա՞ծ է,թե՞ ոչ.որտեղից այդքան ատելություն եկեղեցու նկատմամբ. Վահան Բաբայան

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը Նիկոլ Փաշինյանի այցն ու ելույթները ԱՄՆ-ում համարում է վերջինիս շոուի շարունակությունը.«Նիկոլ Փաշինյանի հերթական շոու-ծրագիրն ԱՄՆ-ում ոչինչ չտվեց Հայաստանին: Նման մոտեցումը բավականին մոտ ու հոգեհարազատ է այսօրվա իշխանություններին»,-hayeli.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը: Բաբայանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությանն՝ ուղղված հայ առաքելական եկեղեցուն.«Շատ անգամ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում է Պապ թագավորի… Կարդալ ավելին »

Շտապ հավաք՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին. ՎԵՏՕ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Մատենադարանի դիմաց իրազեկման ակցիա իրականացնելու մասին. Ամիսներ շարունակ «ՎԵՏՕ» նախաձեռնությունն իրականացնում է ակցիաների շարք՝ միտված օտարերկրյա գործակալական ցանցի լյուստրացիային և Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի փակմանը: Շուրջ 22 տարի է, ինչ այս հիմնադրամն՝ իր հավաքագրած արտասահմանյան գործակալական ցանցի միջոցով ֆինանսավորում է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց։ Այս… Կարդալ ավելին »

Կոտրելու ենք կառավարության դուռը, ինչպես վարչապետը կոտրեց Հանրային ռադիոյի դուռը.«Հրապարակ»

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի և «Սանիթեքի» օգոստոս ամսվա աշխատավարձը չստացած աշխատակիցների ակցիան կառավարության շենքի դիմաց շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները Սոնա Աղեկյանի գլխավորությամբ ամեն կերպ փորձում են մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանական պատնեշը թույլ չի տալիս։ Աղեկյանը դիմում է նաև ոստիկաններին և փորձում հասկանալ՝ ինչպես է ստացվում, որ երբ Փաշինյանը մուտք էր գործում հանրային… Կարդալ ավելին »

Մարիխուանային և մարմնավաճառությանը կողմ քվեարկող իշխանավորները ի՞նչ իրավունքով պետք է զբաղվեն Հայ Առաքելական եկեղեցին մաքրելով

Այդ ո՞ր հոգևորականներ են «փորում» Նիկոլ Փաշինյանի կառավարության ոտքի տակ: Վերհիշելով այն, որ մեր «Թավշյա» կառավարությունը գրեթե ծայրաստիճան լիբերալիստական է, չի բառացվում որ առաջիկայում եկեղեցին և հոգևորականները դեմ կլինեն կառավարության այն որոշումներին, որոնք կփորձեն օրինականացնել մարիխուանայի առևտուրը, մարմնավաճառությունը, պոռնկագրական նյութերի առք ու վաճառքը, դպրոցներում «սեռական բազմազանության» քարոզը: Այս ամենի մասին արդեն իսկ իշխանավորների կողմից խոսակցություններ… Կարդալ ավելին »

Կադաստրում սուրճի և թեյի կաթիլայի՞ն են միացնելու. Անշարժ գույքի կոմիտեն մի քանի հարյուր կգ սուրճ ու թեյ է ձեռք բերել

Ուռճացված պետական գնումների հարցում, պարզվում է՝ մյուս կառույցների հետ կարող է լիարժեք մրցակցել նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: Ֆինանսների նախարարության գնումների համակարգում (https://gnumner.am) հրապարակված տեղեկատվության համաձայն՝ միայն 2019-ին կառույցը ձեռք է բերել 400 կգ շաքարավազ, 300 կգ սուրճ, 250 կգ թեյ: Նման քանակով ձեռք բերված գնումները, որոնք տարիներով կբավարարեին կադաստրի ընդամենը մի քանի հարյուրի… Կարդալ ավելին »

12 տարի առաջ սեպտեմբեր ամսին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում առաջին անգամ լսարան մտա որպես դասախոս

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «12 տարի առաջ սեպտեմբեր ամսին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (ավելի ուշ՝ նաեւ ժուռնալիստիկայում) առաջին անգամ լսարան մտա որպես դասախոս։ Շատ բան է փոխվել այդ օրվանից, բայց մնայուն է լսարան մուտք գործելու եռանդս, ուսանողին կարեւոր բան փոխանցելու առաքելության գիտակցումն ու անսահման նվիրումը։ Շնորհակալ եմ դասախոսներից, ընկերներից ու ուսանողներից՝ փոխանցած էներգետիկայի… Կարդալ ավելին »