Daily Archives: 23.09.2019

Կավե ոտքերով հսկան արդեն կորցրել է իր հավասարակշռությունը և նրա փլուզվելն անխուսափելի է

Անկեղծ չեմ կիսում այն հրճվանքը, որի ականատեսն եղանք Գլենդեյլում վարչապետի հանրահավաքի ժամանակ, բայց դե ես անցած տարի նույնպես չէի կիսում ամբոխի հրճվանքը և պարզվեց, որ մենք՝ ողջամիտներս, ճիշտ էինք, իսկ ամբոխը… Լավ, եկեք էլեկտորատին հարգանքով վերաբերվենք և անդրադառնանք հանրահավաքի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կատարված հայտարարություններին: Սկսենք պետության հաշվին Գլենդեյլ կատարած այցի նպատակահարմարությունից առհասարակ՝… Կարդալ ավելին »

Փոքրոգության ցուցադրություն Լոսում.Մարգարիտ Եսայան

Փոքրոգության ցուցադրություն Լոսում Նիկոլը գնաց Նահանգներ, ասուլիս տվեց միտինգ արեց, եւ հեռվից, դրսից, օտար ափերից հաթաթաներ հնչեցրեց հայի, հայաստանցու, երկրի, պետության, սպայի, նախկին պաշտոնյաների, նախագահների , ընտանիքների, եկեղեցու,երեխաների, իմ ու ձեր հասցեին․․Իսկ մենք դիտում եք այս խենթությունները, ինչո՞ւ ենք դիտում եւ ինչո՞ւ ազգովի չենք ասում՝ տղա ջան, չափիդ մեջ մնա, չափդ ճանաչիր։ Վստահաբար՝ նա ռուբիկոնն… Կարդալ ավելին »

«Համբերություն բոլորիս». Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար

Երեկ Լոս Անջելեսում տեղի ու հայաստանյան լրատվամիջոցների համար տված մամլո ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա գործունեությանը, ասել էր. «Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել է… Կարդալ ավելին »

36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում. «Վեոլիա Ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ի ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21.00-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1.Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան,… Կարդալ ավելին »

Մարզպետի օգնականի կողմից ծեծված Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Մարզպետի օգնականի կողմից ծեծված Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի հույս գրեթե չկա և նա ամեն պահի կարող է մահանալ Փոխգնդապետ Արա Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ, արհեստական շնչառության պայմաններում: Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել մի քանի անձանց կողմից:… Կարդալ ավելին »

Մեր ծունկի գալը թուլություն չհամարե՛ք. հոգևորականը՝ Փաշինյանին

Տեր Սմբատ Քահանա Սարգսյանն իր էջում գրում է. «Մենք ծունկի ենք գալիս ամեն օր, և մեր ծունկի գալը թուլություն չհամարե՛ք»: Ավելի ուշ քահանան ևս մեկ գրառում է արել. ««Քահանայի դեմ ելնողը քահանային չէ, որ անարգում է, այլ Քրիստոս Հիսուս Աստծուն՝ Հոր անդրանիկ և միակ Քահանայապետին»։    

«Նոթեր Պապ թագավորի, Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս ծարավ տգիտության մասին». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆՈԹԵՐ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ՎԵՐՋԻՆԻՍ ԾԱՐԱՎ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ Նկատե՞լ եք՝ Նիկոլ Փաշինյանը հաճախ է աղմկում Պապ թագավորի մասին։ Աղմկում է տեղին ու անտեղի՝ ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում։ Աղմկում է՝ անգամ մակերեսային իմացություն չունենալով ո՛չ Պապ թագավորի ու ո՛չ էլ նրա ապրած… Կարդալ ավելին »

«Ելույթիս ժամանակ արձագանքեցի նաև Ադրբեջանի ներկայացուցչին՝ խորհուրդ տալով մտորել սեփական երկրում ժողովրդավարության մասին». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը եւ այլք։ Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով, որի հիմնական առանցքը… Կարդալ ավելին »

«Լույս» հիմնադրամը չեղարկեց համագործակցությունը ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ

                                            Մամուլի հաղորդագրություն Հաշվի առնելով ՀՀ անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի նախագծի մշակման հարցում մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու մտադրության մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող այդ փաստաթղթի մշակման… Կարդալ ավելին »

«Պարոն Վանեցյանը լավ կանի, որ հստակ հանրությանը բացատրություն տա».Աղվան Պողոսյան

Ես չգիտեմ՝ ինչ կխոսի Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ կապված, ինձ համար ավելի կարևոր է, որպեսզի Վանեցյանի պատասխանի հետևյալ հարցին՝ 2018թ. ապրիլի 21-ին (հիշեցնեմ այդ օրերին ամբողջ Հայաստանով մեկ տեղի էին ունենում բողոքի ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ) ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են… Կարդալ ավելին »