Daily Archives: 18.09.2019

«Ցավով արձանագրում եմ, այո, ոմանց պարագայում քաղաքականությունն անբարոյականություն է».Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. -Միշտ վիճել եմ այն մարդկանց հետ, ովքեր պնդել են, թե քաղաքականությունը անբարոյականություն է, վիճել եմ, իմ եւ շատերի օրինակով փորձել եմ ապացուցել, որ սխալվում են։ Սակայն, երբ կատարվում են բաներ, որոնք այլ բառերով դժվար է որակել, ցավով արձանագրում եմ, այո, ոմանց պարագայում քաղաքականությունն անբարոյականություն է։ Լսեցի Էդմոն Մարուքյանի… Read More »

Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում․ Jewishjournal.com

Jewishjournal.com հրեական պարբերականը ընդարձակ հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում՝ Գրանդ Պարկում կայանալիք ելույթի վերաբերյալ: «Առաջին անգամն է, որ արտասահմանյան առաջնորդն այսպիսի արտոնություն է ստանում Լոս Անջելեսի կողմից: Սա զարմանալի չէր լինի, եթե Հայաստանը լիներ Միացյալ Նահանգների իսկական դաշնակիցն ու բարեկամը, և մի երկիր, որն իսկապես նվիրված լիներ ժողովրդավարական արժեքներին, որոնք… Read More »

Եղանակը կշարունակի տաքանալ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր… Read More »

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության e-gov.am կայքը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է. 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով:… Read More »

«Ներկայիս վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ ներկայիս վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին։ Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը BREXIT-ի մեջ գտնվող, այս պահին հոկտեմբերի 31-ին ԵՄ-ն լքող Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցեր»։

«Դիմում եմ CLASIC պատգամավոր Էդմոն Մարուքյանին».Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Դիմում եմ CLASIC պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Դիտելով Ձեր ուղիղ եթերը հասկացա,որ դեռ տարակուսած եք և փոշմանած,որ չեք աջակցել իշխանափոխությանը:Դուք և Ձեր կառույցը ի սկզբանե եղել եք գրպանային ընդդիմություն:ԵՎ բազուն օրինակներ կբերեմ,որ շատ առիթներ եղել են և դուք նույնպես`Ձեր բառերով ասած` կերել և խմել եք Հանրապետական կուսակցության անդամների հետ,պետք… Read More »

«Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով».Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է -Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամաբ վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս “դուխով” լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող… Read More »