Daily Archives: 17.09.2019

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Սպասվում է, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի վաղը։ Այս տեղեկությունը  NEWS.am-ը փորձեց ճշտել Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ NEWS.am-ի տեղեկություններով, Օսիպյանը դիմումը գրել է այսօր Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որով դատարանը մերժում է երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է -Ռոբերտ Քոչարյանի, որպես խափանման միջոց կալանքի փոփոխութան հարցում որոշում կայացնելիս, փաստացի, առաջին ատյանի դատարանը դեմարշի գնաց Սահմանադրական դատարանի դեմ և հաստատեց, որ քաղաքական հետապնդման գործիք է իշխանության ձեռքին: Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որով դատարանը մերժում է երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Այլևս իրողություն է,… Կարդալ ավելին »

«Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր  գրում է. Դեռ չեն հանդարտվել կրքերը, կապված կառավարության որոշմամբ մայիսին Ազգային Ժողովի գործուղումների համար հատկացված 300 մլն դրամ լրացուցիչ գումարի սկանդալային պատմության հետ, եկավ հաջորդ «ուրախալի» լուրը։ Պարզվում է, կառավարության մոտակա նիստում պետական բյուջեի հաշվին անադյունավետ, բայց շռայլ ծախսերի սիրահարները իրենք իրենց գործուղումների համար լրացուցիչ կհատկացնեն 250 մլն դրամ։ Հիմնավորման մեջ… Կարդալ ավելին »

«Փաշինյանն ավելի է մոտեցնում սեփական քաղաքական կարիերայի ավարտը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան-Վանեցյան ապահարզանը շատ նման է Թրամփ-Քոմի (Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար) ապահարզանին, որ հաջորդեց կարճ սիրախաղին, բայց ավարտվեց խոր և փոխադարձաբար ավերիչ թշնամանքով: Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր աճեցրած հետախույզ-աստղը բաժանվում են որպես անհաշտ հակառակորդներ: Դա նոր իրավիճակ է ստեղծելու ներքաղաքական դաշտում, որտեղ նոր ազդեցիկ դիրքեր է ստանալու ԱԱԾ… Կարդալ ավելին »

«Մի օր ձեզ էլ կհեռացնեն գահից, ու հետո ստիպված եք լինելու կյանքի մնացորդը բանտում անցկացնել».Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխող կուսակցությունն ունի քաղաքական, և ընդհանրապես, գրագիտության, հեռատեսության ու ողջախոհության պակաս։ Երբ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ խմբակցության փակ նիստում կայացվել է որոշում Սահմանադրական Դատարանի նախագահի գործունեությունը սահմանափակելու կամ դադարեցնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ, բարեկամուհիս նույնիսկ չի գիտակցում, որ ստորագրում է ապագայում իր անձի նկատմամբ սահմանադրական… Կարդալ ավելին »

Որևէ գործ հարուցված չէ. ՊԵԿ.«Իրավունք»

Իրավունքը գրում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից և կոշտ հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ)  քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։ ՊԵԿ լրատվական ծառայությունից, սակայն, մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ Ա. Վանեցյանի հոր նկատմամբ քրեական որևէ գործ հարուցված չէ, և իրենց հայտնի չէ, թե ինչի… Կարդալ ավելին »

«Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային».Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրում է. -Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ… Կարդալ ավելին »