Daily Archives: 13.09.2019

«Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ».Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։ Իմ դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. Հայաստանյան հասարակությունը, որին ինչ որ պահից պարտադրվեց Մարտի 1-ի դատավարությունը՝ որպես գլխավոր օրակարգ, այս օրերին զբաղված է մի հարցի պատասխանի փնտրտուքով՝ արդյոք Երևանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ազա՞տ է արձակելու Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանն հակասող ճանաչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որտեղ բացակայում է Սահմանադրության… Կարդալ ավելին »

Ո՞ւր է հեղափոխության ուսապարկն ու ո՞վ է նոր ուսապարկ կրողը.«Հրապարակ»

Երեքշաբթի, հայտարարությունների ժամին, ամբիոնին մոտեցած նախկին «լուսավորչական» Արման Բաբաջանյանի ուսից կախված էր նույնպիսի ուսապարկ, ինչպիսին կրում էր Նիկոլ Փաշինյանը` հեղափոխության ընթացքում։ Ապա հեղափոխությունից հետո տեւական ժամանակ ուսապարկը կրում էր նրա անվտանգության աշխատակիցը՝ իր ուսին: «Հրապարակի» գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում։  

«Պողոսները քիչ էին ,հիմա էլ լորիսները եկան».Վահան Բաբայան

Պողոսները քիչ էին ,հիմա էլ լորիսները եկան Ամեն բան արվում է հասարակության մեջ թշնամանք և ատելություն տարածելու համար: Իշխանությունը մի օրենք է բերել ԱԺ,որով քաղաքացիները կարող են նկարել վարորդների խախտումները և ուղարկել իրավապահներին: Սենց լավ չի անանիմկա գրելու պետական վարչություն ստեղծեք և սեմինար արեք,թե ինչպես բոլշևիկյան անանիմկաները կերան մեր ազգի մտավորականության գլուխը: Ու հիմա էլ… Կարդալ ավելին »

ՍԴ-ի որոշման, Ռոբերտ Քոչարյանի դատավարության, Արցախ-Հայաստան հարաբերությունների մասին.Գևորգ Գևորգյան

Քննարկվելիք թեմաները՝ ՍԴ-ի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, Արցախ-Հայաստան հարաբերությունները: Հյուրը՝ ռազմաքաղաքական գործիչ Գևորգ Գևորգյան: «Քաղաքացիական հարթակ» ՀԿ փոխնախագահ Սիրանուշ Սերոբյան

«Իմ քայլ»-ի նոր պատգամավորը դերասան, ռեժիսոր, երգիչ Արթուր Մանուկյանն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամվոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է… Կարդալ ավելին »

Վարչապետն իր քավորին հաստատեց բաղձալի պաշտոնում.168.am

168 ժամ-ը գրում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սպասված սցենարի համաձայն, երեկ ուշ երեկոյան ապահովեց իր կնքահոր նշանակումն Իջևանի քաղաքապետի պաշտոնում: Այսօր առավոտյան վարչապետի իջևանյան հարազատ ընկեր և քավոր Հայկ Ղալումյանը ներկայացել է Իջևանի քաղաքապետարան՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, և ստանձնել պարտականությունների կատարումը՝ մինչև ընտրություններ: Նշենք, հեղափոխությունից հետո պարբերաբար խոսվում էր այն մասին, որ հայրենի Իջևանում Նիկոլ… Կարդալ ավելին »

Փաշինյանը նախապատրաստում է իր հրաժարականը. Yerevan.Today

Yerevan.Today -ը գրում է. «Փաշինյանն ակամա նախապատրաստում է իր հրաժարականը։ Նա սպառել է իրեն և անկարողությունը, դիլետանտությունը, անպիտանությունն են ստիպում, որ նրան խաղից դուրս հանեն։ Հիմա նա ցանկանում է տպավորություն առաջացնել, թե իրեն խանգարում են, բայց ամեն օրվա հետ նրա անճարակությունը ավելի ակնհայտ է դառնում։ Իշխանական վերնախավն ու վարչապետի մերձավոր շրջապատն ավելի առարկայորեն, ռեալ են զգում… Կարդալ ավելին »

Փաշինյանի կառավարությունը ռեկետով է զբաղված․ Հրանտ Բագրատյան. politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը և նոր իշխանությունները հաճախ են պարծենում այս կամ այն նախկին պաշտոնյայից բռնագանձված գումարների մասով։ Մամուլում հաճախ են լուրեր հայտնվում, որ նախկիններին տարբեր միջոցներով ճնշումների են ենթարկում, որպեսզի այս կամ այն չափի գումար վերցնեն նրանցից։ Նոր իշխանությունների նպատակները, հնարավոր է, բարի են, բայց հստակ է, որ նրանց ընտրած ճանապարհը դուրս է… Կարդալ ավելին »