Daily Archives: 11.09.2019

Հանրաքվեի արդյունքում անվստահություն ստացած իշխանությունը թող հեռանա

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի թնջուկի լավագույն լուծումը հանրաքվեի արդյունքը կլինի։ Մանրամասները՝ livenews.am-ի  տեսանյութում

«Ինչու են իշխանություններն այսօր քաղաքական օրակարգ բերում այն թեզերը, ինչի մասին ռեֆորմիստները բարձրաձայնում էին ամիսներ առաջ».Միշա Գալուստյան

Միշա Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Կարող է հարց ծագել, ինչու են իշխանություններն այսօր քաղաքական օրակարգ բերում այն թեզերը, ինչի մասին ռեֆորմիստները բարձրաձայնում էին ամիսներ առաջ։ Պատասխանը մեկն է։ Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, ռեֆորմիստները բոլոր ճգնաժամային հարցերի հանգուցալուծումը փորձում են գտնել օրենսդրական հարթակում։ Համախմբվեք մեր շուրջը, մենք այլևս հայրենիք չունենք մանրելու»։

«Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է -Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Ամուլսարի հարցին առաջարկել է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե: Վերջին օրերին նույն խմբակցության մի շարք պատգամավորների խմբակցությունից դուրս գալու մասին հայտնի դարձած լուրերի ֆոնի վրա կարելի է փաստել, որ Ամուլսարի խնդիրը դարձել է այն սեպը,… Կարդալ ավելին »

«Տիկին Լարիսան առ այսօր սարսափահար փախչում է բանավեճից».Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է -Շուրջ 6 ամիս է, ինչ ես հրավիրում եմ Սորոսի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին ուղիղ եթերով հրապարակային բանավեճի: Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պատրաստվում եմ ուղիղ եթերի ընթացքում, առանց որևէ անձնական վիրավորանքի, քաղաքակիրթ և գրական հայերենով, բացառապես փաստերով ընդամենը 15 րոպեում ապացուցել Սորոսի գրասենյակի կողմից իրականցված և իրականացվող… Կարդալ ավելին »

«Նիկոլ ջան, ոտանավոր մի գրի, փլիզզզզզզզզզզ».Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է. -Նիկոլ ջան, ոտանավոր մի գրի, փլիզզզզզզզզզզ Հայաստանը զուտ երկիր չէ, մոլորված ես տողերում, Ընկերները Հայաստանում սիրո շուրջ են բոլորվում, Հայաստանում աշունն այսպես թեժ ու գժոտ է լինում, Եվ շողում է արեգակը մանուկների աչքերում։ Հայաստանը պատմություն է, որից դու չես հասկանում, Հայաստանը այգեստան է, որին դու տեր չես կանգնում,… Կարդալ ավելին »

«Զինակից ընկերոջս մաղթում եմ արևշատություն և քաջառողջություն».Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը գրում է. «Այսօր Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) ծննդյան օրն է: Հայրենիքի նվիրյալի կերպարը և անցած հերոսական ուղին արժանի է հարգանքի և մեծարանքի: Զինակից ընկերոջս մաղթում եմ արևշատություն և քաջառողջություն: Պատիվ ունեմ»:

«Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը». Մուշեղ Շուշանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան   երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում, Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում, Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք, Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ: Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի, Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի, Հայաստանը… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար». Ոսկան Սարգսյան

Լրագրող  Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը դարձել է որբի գլուխ․ ով ասես դրա վրա վարսավիրություն է սովորում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի դերի մեջ մտնելու համար երկար ճանապարհ պետք է անցնի, հարց է՝ ժամանակի մեջ կհասցնի՞ կամ կկարողանա՞ անցնել այդ ճանապարհը։ Զվարճացնող դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ դարձնելը մեծ սխալ էր, որի համար Նիկոլ… Կարդալ ավելին »