Daily Archives: 10.09.2019

Երևանը Նյու-Վասյուկի դարձնելու ամբիցիոզ նախագիծը տապալվեց

Այսօր ողջ օրվա ընթացքում ականատես եղանք, թե ինչպես են պետական լրատվամիջոցները Հ1-ի գլխավորությամբ գովեստի խոսքեր ձոնում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող դերասան Հայկ Մարությանին: Տարածվում էին մի քանի տեսանյութեր, որոնց գլխավոր հերոսը նույն ինքը Հայկ Մարությանն էր: Վերջին ամիսների ընթացքում արձանագրված և նոր քաղաքապետի ՛այցեքարտը՛ դարձած աղբահանությունը արդյունավետ կազմակերպելու անկարողության ֆոնի վրա այս փիառը առնվազն զավեշտալի… Կարդալ ավելին »

Թրամփը աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր twitter-յան էջում տեղեկացրել է, որ շախատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին…”Ես բացարձակապես համաձայն չեմ նրա շատ առաջարկների հետ,ինչպես ԱՄՆ նախագահի աշխատակազմում շատերը…”,-գրել է Թրամփը… ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդականի անունը կհրապարակի… Կարդալ ավելին »

Լարված վիճակ. Գյումրիում բնակիչները դուրս են եկել իրենց տներից

Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն. Հայաստանում երկրաշարժ է գրանցվել… Ցնցումը բավականին ուժգին է զգացվել քաղաքահայր Գյումրիում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ… Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք… Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի… Կարդալ ավելին »

Հայաստանում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում՝ տեղի ժամանակով 20։22-ին։ Էպիկենտրոնը եղել է 11 կմ հյուսիս Ամասիայի շրջանից, հիպոկենտրոնի խորությունը 3 կմ, 4.7 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Վանաձորում, Գյումրիում, Երևանում։

Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է -Շոուն շարունակվում է տիկնայք և պարոնայք: Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել`Լևոն Սարգսյանին: Իշխանությունները գնալով շատացնելու են ձերբակալությունների քանակը,փորձելով շեղել ժողովրդի ուշադրությունը իրական խնդիրներից: Իսկ պողոսները գոհ են ու երջանիկ…

Թավշյա հեղափոխության թավիշի մեջ կորսվեց օրենքի առաջ բոլորի հավասարությունը

Առջևում մարտի մեկի գործով դատական նիստն է, և որքան հասկանում եմ այս հարցի օրինական լուծումը մնում է ակնկալել, այլևս, առաջին ատյանի դատարանից : Հուսանք… Սահմանադրական դատարանի որոշումների նպատակը կարծես փոփոխված լինի: Սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանելը դարձել է առաջնային խնդիր: Եվ, թվում է, թե մրցավազքը կհաղթի առավել վառ մեկնաբանություն ներկայացնողը: Միգուցե, Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելը պիտի… Կարդալ ավելին »

Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել

Մամուլում տարածված տեղեկությունը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, չի համապատասխանում իրականությանը։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ նշված տեղեկությունը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Հրաժարականի դիմում չի եղել, տարածված տեղեկությունը կեղծ է