Daily Archives: 09.09.2019

Դատարանը պետք է անհապաղ նիստ հրավիրի եւ Քոչարյանին ազատ արձակի. 2-րդ նախագահի աջակիցների բողոքի ակցիան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին: Ակցիայի մանսակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը կարծում է, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի եւ առաջնահերթության կարգով քննարկի նախագահ… Read More »

ՊԵԿ բարձրաստիճան անձը պահանջել և անձամբ ստացել է 1․000․000 դրամի կաշառք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային… Read More »

ԱԺ-ն դեմ քվեարկեց․ անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը քրեականացնելու հարցը նիստի օրակարգ չմտավ

Այսօր Աժ մեկնարկին քննարկվում էին  այն հարցերը, որոնք խորհրդարանը պետք  է  նիստի օրակարգում  ներառվեին կամ չներռվեին։ Այդ հարցերի թվում էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը քրեականացնելու առաջարկով։ Հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել այդ նախագծին։ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն է տվել ու պատճառաբանել է, որ այդպիսի… Read More »

«Թավշյա» հեղափոխության անատոմիան.Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. -Լրագրողական և ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվել՝ որպես կոդ ընտրելով օլիգարխներին հայհոյելը, ճոխ միջոցառումներն անիծելը և սոված զանգվածների մոտ հարուստների դեմ ատելություն սերմանելը։ Սրբացնել աղքատությունը և պողոսությունը հռչակել որպես կրոն։ Անգրագետ պողոսներին աչքով և ունքով հասկացնել, որ հեղափոխությունից հետո Ռոբին Հուդի պես հարուստներից հավաքելու ես ու բաժանես աղքատներին։… Read More »

Հրապարակվել են Արցախում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

  Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը՝ 469 ձայնով: Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը՝945 ձայնով։ Հադրութի քաղաքապետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ 676 ձայնով: Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը՝ ստանալով 1292 ձայն։ Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն: Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի… Read More »

«Մի հարց, որ յուրաքանչյուրն իրեն պետք է տա».Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մի հարց, որ յուրաքանչյուրն իրեն պետք է տա !!!!! Այս իշխանությունները վճարել են «Էլարդ» ընկերությանը 400 000 դոլար Ամուլսարի մասին փորձագիտական եզրակացություն տալու համար։ Վերջում «Էլարդը» տվել է «կեղծ» փաստաթուղթ ու թոզ է փչել բոլորի աչքին։ Հարցը մնացել է օդում կախված` չնայած քաղաքական ու այլօրինակ պատվերին։ Այս նույն… Read More »

Հարսանիքի շոուն լիակատար կլիներ, եթե վարչապետին մի «քանի սուտկա նստցնեին».«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թ հունիս ամսին ոստիկանությանը հանձնարարել էր բացառել սահմանված ժամից հետո հրավառության կազմակերպման դեպքերը․ «Սահմանված ժամից ուշ չպետք է լինի հրավառություն և վերջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովվել, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում։ Այսինքն, եթե այդ տարածքի ոստիկանը, թաղայինը չի տիրապետում, թե ով է արել… Read More »

«Ծնունդդ շնորհավոր, էս երկիրը խելառի պես սիրող պետական գործիչ».Նարեկ Մալյանի շնորհավորանքը`Վ.Գասպարյանին

Ծնունդդ շնորհավոր, էս երկիրը խելառի պես սիրող պետական գործիչ, լավ մարդ, իրավապահ և ուժային համակարգերի հիմնադրման անմիջական մասնակից, սպայի արժանապատվության էտալոն, արտակարգ նուրբ հումորի տեր, բայց միևնույն ժամանակ լուրջ և ծանրակշիռ խոսքի տեր տղամարդ: Գեներալ-գնդապետ ջան, Աստծո օրհնությունը թող միշտ ուղեկից լինի քեզ: Պատիվ ունեմ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից