Daily Archives: 04.09.2019

«Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է «Սահմանադրական դատարանը ՝ Հայաստանում օրինականության պահապան։ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ։ Հայաստանում «մեկ դերասանի թատրոնը» ապագա չէ երկրի եւ ժողովրդի համար»։

«Կալանավորել Հանրապետության Նախագահին՝ նույնն է թե կալանքի տակ վերցնել Հայոց պետականությունը».Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կալանավորել Հանրապետության Նախագահին՝ նույնն է թե կալանքի տակ վերցնել Հայոց պետականությունը: Նամակ Վարչապետ Փաշինյանին Հարգելի պարոն Վարչապետ Դիմում եմ Ձեզ որպես Վարչապետը Վարչապետին, քանի որ ինչպես չեն լինում Հանրապետության նախկին Նախագահներ, այնպես էլ չեն լինում նախկին Վարչապետներ: Դիմում եմ Ձեզ որպես, թեպետ որակապես տարբեր ժամանակաշրջաններում,… Կարդալ ավելին »

Գործը թողած` մեղավորներ է փնտրում․ Արսեն Թորոսյանի ձախողված ասուլիսի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» թերթի վրա: Նախ հիշեցնենք, որ երեկ Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, ՀՀ վարչապետի տիկնոջ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել Թորոսյանին, ինչը նրան զայրացրեց, եւ վերջինս լքեց ասուլիսի… Կարդալ ավելին »

Ցավալի է՝ փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգարժան մարդու, ինչպիսին է Արմեն Մուրադյանը. Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը՝ Արսեն Թորոսյանին

Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Մեկ տարուց ավել է, ինչ Դուք հանդիսանում եք ՀՀ առողջապահության նախարար։ Այս ողջ ժամանակահատվածում Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի անձնակազմը մշտապես զգացել է Ձեր արհամարհական վերաբերմունքը իր հանդեպ։ Ձեր  վերաբերմունքը կենտրոնի նկատմամբ արտահայտվեց այն հանգամանքով, որ Դուք այդպես… Կարդալ ավելին »

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ… Կարդալ ավելին »

Կա սուտ, կա մեծ սուտ, և կա ֆեյսբուքյան վիրտուալ վիճակագրություն.7or.am

7or.am-ը գրում է Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ Նիկոլի միակ զենքը` կախարդական փայտիկը, որով փորձում է ուղեղներ լվանալ, մանիպուլյացիան է: Մանիպուլյացիայի հիմնական գործիքն էլ ֆեյսբուքնէ`շուրջօրյա ռեժիմով թարմացվող ֆեյբուքյան գրառումները չեղած բաների մասին եւ կես-ճշմարտությունները տնտեսության այս կամ այն ոլորտում, այս կամ այն ճյուղում կամ ենթաճյուղում գրանցված «տպավորիչ աճի» վերաբերյալ, որի անունը կա` ամանում չկա։ Ընդ որում, կարեւոր չէ`… Կարդալ ավելին »

«Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից զանգում են բուժկենտրոններ ու սպառնում՝ եթե նախարարին գովերգող հայտարարություն չանեն, ապա պետական ֆինանսավորումը կնվազի».Գևորգ Գրիգորյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է -Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական… Կարդալ ավելին »

«Հիշեցիք սա 2018-ի ապրիլն է».Վահան Բաբայան

 Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է «Հիշեցիք սա 2018-ի ապրիլն է:Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին,դուք մերժում էիք Սերժին,բայց բերում էիք Արսեն Թորոսյաններին,դուք բժիշկներ:Փողոց փակեցիք,գործադուլ արեցիք: Հիմա ի՞նչ կասեք չգիտեիք ու՞մ էք բերում,բա իմանայիք,բա մտածեիք,թե ուղեղներդ հիպնոսի տակ էր:Դե հիմա մի բողոքեք ու վայելեք ձեր մերժված ընտրությունը: Հա իսկ ձեր աշխատավարձերից ի՞նչ» :

Ո՞ւմ «մարդն է» Արսեն Թորոսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո «ծովը ծնկներից էր թվում» ու ինչ բարձր պաշտոնյա էր նշանակում վարչապետը, որևէ մեկը չէր հետաքրքրվում նրա կենսագրությամբ։ Այն ժամանակ, երբ ասեին, որ այսինչը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, հեղափոխականները միաբերան կգոռային՝ հակահեղափոխական սուտ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նրա բոլոր կադրերը նոր են, մաքուր, ազնիվ… Կարդալ ավելին »