ՔՊ նիստից հետո, «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը».Գևորգ Գևորգյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը գրում  է.

-Փաստորեն ՔՊ նիստը բուռն է անցել…

ՔՊ նիստից հետո, «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն:

Ու ի՞նչ արեց «նախարարը»… նիստից անմիջապես հետո սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին` պարտադրելով, որ գովեն իրեն և իր վարած քաղաքականությունը, նույն դիմումով զանգեց իր դրածոներին, իսկ ում «ատամը չէր բռնում» ԽՆԴՐԵՑ, որ փոխանցած հսկայական պետպատվերների դիմաց գովաբանեն իրեն…
Գովաբանեցին`
«Արաբկիր» ԲԿ (չմոռանանք վերջերս 12 մլրդ դրամից ունեցացած բաժինը 0-18 տարեկանների բուժում կազմակերպելու համար)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Աստղիկ» ԲԿ (2,7 մլրդ դրամ պետպատվեր)

«Էրեբունի» ԲԿ (ուղղաթիռի մենաշնորհ, ինսուլտների գրեթե մենաշնորհ, հսկայական պետպատվեր)

Չեմ անդրադառնում դրածոներին (նախարարի շրջապատ) և մարզային բուժկենտրոնների տնօրեններին, ում «գովքը» այնքան արհեստական էր, որ նույնիսկ ժպիտ առաջացրեց… դա պարզ էր, քանի որ նրանք գտնվում են «նախարարի» լծակների տակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ քննադատում և ըմբռնումով եմ մոտենում մասնավոր բուժկենտրոնների տնօրեններին, քանի որ «ничего личного, просто бизнесс» գաղափարը միշտ արդիական է:

Հարգում եմ բոլորին, բացի #թռնողներից

#կառավարության_ԱՆԴԱՄԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով