Քոչարյանին դիմավորեցին ծափահարություններով եւ«հու» վանկարկումով.«Հրապարակ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատական նիստը։

Ամբաստանյալի աթոռին են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը եւ Արմեն Գեւորգյանը․ նրանք բոլորն էլ նիստին ներկա են։ Դատաքննությանը մասնակցում են նաեւ այդ գործով տուժողների, զոհերի իրավահաջորդները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քոչարյանին դատական նիստի դահլիճում իր կողմնակիցները ծափահարություններով դիմավորեցին, իսկ Քոչարյանին դեմ արտահայտվողները «հու»վանկարկումով։ Քոչարյանը ձեքով բարեւեց ամբաստանյալներին, պաշտպաններին եւ զբաղեցրեց իր համար նախատեսված տեղը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով