«Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժողքում».Արտյոմ Խաչատրյան

Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ հողին հանձնեցին Հայկ Հարությունյանին: Գեներալի ինքնասպանությունը զարմանք առաջացրեց նրան ճանաչողների շրջանում, իսկ իշխանական շարքերում ու մամուլում այն շահարկումների տեղիք տվեց: Անբարոյական, ավելի ստույգ՝ իրենց բարոյական մակարդակով բորդելներում ծնվածներին հավասար խայտառակությունները առիթը բաց չթողեցին ամենաստոր մտքերը հնչեցնելու համար: Աբրահամյան Արամից մինչև բաբաջանյան արման ու հմայակ հովհաննիսյան, քոչարյան անդոյից մինչև Զավենիչ Արամ՝ բոլոր այս խայտառակություններն աչքի ընկան իրենց տմարդությամբ, բոլորի մտքի թելն ու տողատակն այն էր, որ Քոչարյանը վերացրեց Հարությունյանին նստած տեղից: Իսկ այն հանգամանքը, որ մեկ տարի վկայի կարգավիճակում գտնվող Հայկ Հարությունյանի ցուցմունքները գրեթե չեն տարբերվել Քոչարյանինից, արտացոլել են իրականությունը, այս դեգեներատներին և դեգեներատ ձևացողներին ոչ մի բան չասաց:
Հայկ Հարությունյանը պինդ նյարդային համակարգով օժտված անհատականություն էր, ինչը բացառում էր նրա՝ ինքնասպանության դիմելու հավանականությունը: Դե, հիմա պատկերացրեք, թե ինչպիսի ճնշման, ինչպիսի շանտաժի է ենթարկված եղել այս ուժեղ մարդը, որ ի վերջո որոշեց իր կյանքին վերջ տալ, միայն թե այդ կտտանքներից ազատվի:

Նշեմ, որ Հայկ Հարությունյանին Փաշինյան Նիկոլի նախաքննությունը տվել էր վկայի կարգավիճակ: Սա զարմանալի էր, բայց ունի ռացիոնալ բացատրություն: Զարմանալի է, քանզի իրադարձությունների առանցքային դեմքը, իսկ մարտի 1-ի գլխավոր դերակատարը ոստիկանությունն էր, մնում է վկա, այն դեպքում, երբ Արմեն Գևորգյանին շնորհվել էր մեղադրյալի կարգավիճակ մի հիմար մեղադրանքով (իբր վրաերթ է արել Սահմանադրական դատարանում): Կամ՝ մի՞թե Յուրի Խաչատուրովը, Երևանի կայազորի այն ժամանակվա հրամանատարը, ավելի մեծ դերակատարում է ունեցել «սահմանադրական կարգի տապալման» գործում, քան ՀՀ ոստիկանության պետը, որի ուժերով են կատարվել բոլոր գործողությունները:

Ինչո՞ւ Հայկ Հարությունյանը նշանակվեց և մնաց վկա մինչև վերջ:
Այստեղ շատ ռացիոնալ պատճառ ու բացատրություն կա: Փաշինյան Նիկոլի նպատակը գեներալից Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելն էր: Նրան, հավանաբար, խոստանում էին բազում բարիքներ և ազատություն՝ Քոչարյանին փուռը տալու դիմաց, քանզի հենց ոստիկանության ղեկավարի խոսքն էր լինելու առանցքային դատաքննության համար: Մեկ տարի շարունակ խաչատրյան սասուններն ու այլ բորդելներում ծնվածները սղոցեցին գեներալի նյարդերը, ինչի մասին նա բազմիցս գանգատվել էր շրջապատում, մեկ տարի շարունակ սրանք ամենաստոր ձևով ամենաստոր «բազարն» արեցին նրա հետ: Եվ գործը հասցրեցին այնպիսի մի իրավիճակի, որ ամուր նյարդային համակարգով օժտված մարդն ի վերջո որոշեց վերջ ատլ այդ ամենին և կամավոր հեռացավ կյանքից, միայն թե էլ չշփվի խաչատրյան սասունի և այլ բոզերի վաստակների հետ: Եվ այս պրիզմայով գեներալ Հարությունյանի որոշումն ինքնին հասկանալի ու տրամաբանական է՝ նա այլ ելք չուներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անշուշտ, Հայկ Հարությունյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վաղը կնշանակվեն իրական մեղավորները՝ գեղացի դատախազ Դավթյանը, Սորոսի կադր խաչատրյան սասունը, այլ թափթփուկ դատախազներ ու քննիչներ: Ոմանց համար դա կլինի առաջին մեղադրանքը, ոմանց համար՝ հերթական հոդվածը: Եվ նրանք բոլորը կպատժվեն հետնիկոլյան Հայաստանում և ժամանակ կունենան հասկանալու, որ լակոտակրատիայի զինվոր դառնալն ու ազատությունը անհամատեղերի բաներ են:
Ինչ վերաբերում է ժողովրդի վարչապետին, ապա հարկ է ասել, որ Հայկ Հարությունյանի մահվամբ նա վաստակեց դժողքի ուղեգիր, այն այլևս չի չեղարկվի: Փաշինյան Նիկոլը դիմեց ամենաստոր, ամենաանբարոյական ու անմարդկային զանցանքին, և վաղը նա պատասխանատվության կենթարկվի անհամեմատ ավելի բարձր ատյանում, քան իր լակոտ-լուկուտները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով