Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական կամ կուսակցական վերնախավի հետ

Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական կամ կուսակցական(ում ոնց հարմարա) վերնախավի հետ: Սվիտալսկու հանդեպ համակրանք տածող ու ակնհայտ հակառուսական տրամադրություններով ծռերի հետ, տեսնես, ի՞նչ ունի Նիկոլը: ՌԴ նախագահի այցը ,կարծես թե, հաստատվել է, և անհասկանլի է ,թե ինչու՞ պարոն վարչապետը որոշեց հենց այդ այցի հաստատվելուց հետո ծռերի հետ հանդիպել: Մի կողմից՝ Արցախի ուղղությամբ ինչ-որ դավադրությունների մասին հայտարարություններ է անում, մյուս կողմից՝ Հայաստանի համար վտանգավոր էդ ծռերի խմբավորման հետ է հանդիպում:

Նիկո՛լ, դու պետության ղեկավար ես, քեզ համապատասխան պահիր: Ու հետաքրքիր ա, թե ժողովրդին թափանցիկ ու բաց իշխանություն լինելու խոստում տված Նիկոլն ինչի՞ ա սենց կիսափակ ռեժիմով հանդիպել ծռերի հետ, իսկ իր սիրելի վայ-խոսնակինել լռելու կարգադրություն տվել: Լրագրողի հարցին թե ինչ են քննարկելու կողմերը խոսնակը պատասխանել ա. «Նրանք միասին քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», իսկ ճշգրտող հարցին՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեման ներքաղաքական է, թե՞ նաև արտաքին քաղաքական, խոսնակը ակնհայտ ցրողական պատասխան է թվել թե բա ինքը չգիտի չի մասնակցելու հանդիպմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարց ա առաջանում պարոն վարչապետին այդ ի՞նչ հարցեր կան օրակարգում, որ երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում:

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով