Փաշինյանն ինձ հիշեցնում է պատահական աստղ դարձած անտաղանդ Շատունովին. նա էլ իր կարիերան ավարտեց նույնքան արագ, որքան արագ ձևավորել էր

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Մի բան ասեմ, բայց չծիծաղեք։

Գիտե՞ք Փաշինյանը ինձ ումա հիշեցնում։

Մի տափակ երգով պատահական աստղ դարձած անտաղանդ երգչի, օրինակ Յուրի Շատունով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշում եք, երևի, թե երբ ու ինչ պայմաններում նա դարձավ աստղ։

Հիմա մերօրյա քաղաքական պապսայի արքան այդ նույն երգը, որով ինքը դարձավ աստղ, տարբեր իմպրովիզներով, երգում է բոլոր առիթներին ու միջոցառումներին։

Եթե հիշում եք, Շատունովի կարիերան ավարտվեց նույնքան արագ, որքան արագ ձևավորել էր և նա կորցրեց իր արդիականությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ պատճառը մեկն էր. Շատունովն անտաղանդ էր, իսկ երգը, որ երգում էր՝ իմաստազուրկ և բովանդակազուրկ։

Աստղը ընկնում է շատ արագ, վառվում է, մարում և վերածվում է երկնաքարի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով