« Փաշինյանն ամբողջությամբ կորցրել է հայ-ռուսական հարաբերությունների կառավարման թելը».Գարեգին Պետրոսյան

Վարչապետ Փաշինյանն ամբողջությամբ կորցրել է հայ-ռուսական հարաբերությունների կառավարման թելը:
Հիմնավորապես ոչնչացել է նույնիսկ «փայլու հարաբերությունների»վերաբերյալ ինքնաներշնչանքը:

Հարաբերությունները, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմավարական բնույթի հարաբերություններին, հենց այնպես իրենց «փայլը»չեն կորցնում: Նշանակում է կա խորքային պատճառ, որով պայմանավորված Ռուսաստանն ի սկզբանե մեծ վերապահումով է մոտեցել թավշյա գործընթացին: Այս մասին գուցե հնարավոր կլինի ճշգրիտ իմանալ «հետթավշյա» շրջանում, մինչ այդ ուղղակի նորից արձանագրենք, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններում երբևէ այսաստիճան փոխադարձ կասկած չի եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ավելի քան ակնառու էր վարչապետի՝ «Nouvelle d’Arménie» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ, որտեղ անթաքույց խոսվում էր երկկողմ հարաբերություններում առկա փոխադարձ կասկածների մասին (հատկանշական է, որ Փաշինյանի հարցազրույցը հաջորդել էր տարեդարձի առթիվ Ռ. Քոչարյանին ուղղված Ռուսաստանի նախագահի շնորհավորանքին): Անդրադառնալով ռուսական կողմի մոտ առկա կասկածներին՝ Փաշինյանը բառացի նշում էր. «Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որեւէ մեկին, որքան որեւէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի»: Սա ոչ այլ ինչ է, քան թավշյա նախագծի ստրատեգիական ձախողման արտացոլում, քանի որ այլևս հնարավոր չէ քողարկել հայ-ռուսական ներկա հարաբերությունների իրական բովանդակությունը:

Եվ սա ամենը չէ: Ռուսաստանի իշխանությունների մոլեռանդ հակառակորդ, ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկինը, ում նկատմամբ ապօրինի հակաիշխանաակն ընդվզումներ կազմակերպելու մեղադրանքով դեռ 2011 թ-ին հարուցվել է քրեական մեղադրանք, ով 2015 թ. ակտիվ մասնակցություն է ունեցել նաև երևանյան իրադարձություններին (էլեկտրիկ Երևան), 2016թ.-ին Թուրքիայում հակաէրդողանական հայտնի գործողություններին, ում նկատմամբ Ռուսաստանում հայտարարված է հետախուզում, այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել, որում շնորհակալություն է հայտնել Հայաստանին, որպես ռուսական իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հետապնդվածի իրեն ապաստան տրամադրելու համար: Ընձեռված հնարավորության համար Շիշկինն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Հայկական պետությանը:

Այստեղ, կարծում եմ, ավելացնելու բան չկա: Անհրաժեշտ է ընդամենը հիշել Արթուր Շոպենհաուերի հայտնի խոսքերը. «Ցանկացած հիմար երեխա կարող է ոչնչացնել զատկին, բայց աշխարհի բոլոր պրոֆեսոերները չեն կարող վերականգնել ոչնչացվածը…..»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով