Ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը.«Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձևերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։

Իշխանությունում հասկացել են, որ «սկանդալային ձերբակալությունների» շարքն այլևս չի աշխատում և փորձում են հանրությանը նոր «տեսարաններ» մատուցել։ Սակայն փաստն այն է, որ բնապահպանները և ջերմուկցիները տրամադրված են բավականին վճռական և չեն պատրաստվում հետքայլ անել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ խոսակցություններ կան, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երևան» դառնալու համար։

Առաջիկա օրերին սպասվում են ավելի զանգվածային ցույցեր, որոնց իրենց մասնակցությունը կբերեն նաև մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ շոուբիզնեսից։

Կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս մասին զեկուցվել է Փաշինյանին և նշվել, թե ինչ հնարավոր ռիսկեր կարող է դա ունենալ, այդ թվում՝ քաղաքական։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած երթի ժամանակ ցուցարարները իրենց վանկարկումների մեջ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով