«Տիկին Մեջլումյան,դու՛ք դավաճան եք,դուք մեր հասարակության համար վտանգ ենք հանդիսանում».Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

-Զարուհի Մեջլումյանին

Տիկին Մեջլումյան, երբ ձեր բերանը բացում եք և սկսում խոսել Արցախի մասին, հորդորում եմ, որ շատ երկար մտածեք, քանզի պատասխանը միշտ ստանալու եք:

Մասնավորապես՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ ասում եք «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք ձեր բանակը», ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ Արցախը 2-րդ հայկական պետությունն է: Արցախը մերն է: Այնտեղ ապրում են իմ հայրենակիցները, իմ տեսակը, իմ արյունը: Դուք, լինելով մարդասպան՝ Մհեր Ենոքյանի կինը, մոռանում եք, որ գոյություն ունեն արժեքներ, որոնք վեր են ամեն ինչից և ամեն մեկից: Այդ արժեքներից մեկը՝ Արցախն է:

Երբ ասում եք «մեր դիրքորոշումը», ու՞մ նկատի ունեք: Մի քանի անբարոյականի զավակի՞, թե՞ ձեր և Ալիև կրտսերի:

Իրավունքի կոպտագույն խախտու՞մ: ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր և ձեր անելուց առաջ, իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր այսօր ծառայում են Արցախում, գիտեն, որ իրենք թագավոր տղերք են: Գիտեն, որ Արցախի համար կյանք տալը պատիվ է: Բոլորը, այդ թվում և ես, երբ պահը գա՛ և այն գալու է, մեր հայրենիքը պաշտպանելու ենք և՛ ներքին թշնամիներից՝ ձեզանից, և արտաքին թշնամիներից:

Ձեր տեսակը, տիկի՛ն, դարերով եկած է: Դու՛ք դավաճան եք: Դուք մեր հասարակության համար վտանգ ենք հանդիսանում:

Ձեր գրառումը կարդալուց հետո կասեմ մեկ բան՝ ցածր վարքի տեր աղջիկը ավելի բարոյական է, քան ձեզ նման անբարոյական մտքեր արտահայտողը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով