Վարչապետի և ԱԱԾ պետի փոխադարձ մեղադրանքներով լի հայտարարությունները, անշուշտ, սպասվելիք ներքաղաքական բեկումնային պրոցեսների մասին են վկայում

Վարչապետի և ԱԱԾ պետի փոխադարձ մեղադրանքներով լի հայտարարությունները, անշուշտ, սպասվելիք ներքաղաքական բեկումնային պրոցեսների մասին են վկայում: Սակայն իմ խորին համոզմամբ, սա ոչ միայն ներքաղաքական հետևանքներ կարող է ունենալ, այլև մեր երկրի անվտանգության վրա կարող է բացասաբար ազդել: Վարչապետի պաշտոնը ստանձնած անձը իր անզուսպ և անպատասխանատու կեցվածքով, հայտարարություններով հատելով բոլոր կարմիր գծերը, գիտակցաբար թե անգիտակից, պարարտ հող է ստեղծում հակառակորդի համար: Անցած մեկ ու կես տարին ապացուցեց, որ երկրի թիվ 1 պատասխանատուն առավել հակված է լարվածություն ստեղծելուն, քան առկա խնդիրները լուծելուն:

Ծայրահեղական և անտրամաբանական մոտեցումները ամբողջ երկիրը կանգնեցրել է վտանգավոր ճամփաբաժանի: Սպայի պատվից խոսող, իսկ այդ պատվի մասին նույնիսկ տեսական պատկերացում չունեցող մարդը, աջ ու ձախ ոտնատակ է տալիս ամեն ինչ, ընդհուպ՝ թիրախավորելով որոշ հոգևորականների, հարվածում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Հետևելով քայլերի հաջորդականությանն ու բովանդակությանը, ցավոք ակնհայտ է արդեն, որ վարչապետի որդեգրած քաղաքականությունը, օր օրի երկիրն ու հասարակությանը էլ ավելի բացասական անակնկալների առջև է կանգնեցնելու: Ստեղծված իրավիճակում կոչ եմ անում՝ սթափվել և կանգ առնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշե´ք, պաշտոնները, հասարակական դիրքը, քաղաքական շահերը, անձնական մոտիվացիաները, փոփոխվող և անցողիկ են, իսկ մնայունը՝ Ազգն է ու Հայրենիքը:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ 

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով