Վարչապետի խոսնակը և «20 հոգանոց» ընդդիմությունը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է

-Այսօր վարչապետի խոսնակը ասել է Հայատանի ընդդիմությունը 20 հոգանոց է և չի ցանկացել ընդդիմության մասին մեկնաբանություններ անել:

Հիմա փորձենք հասկանալ քանի ընդդիմադիր ուժ կա Հայաստանում և արդյոք դա այդպես է,թե ոչ:

ԱԺ ընդդիմադիր ուժերն են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» ,ո՞վ նշված ուժերին կվերագրի «20 հոգանոց» անվանումը:Կարծում եմ աբսուրդ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտախորհրդարանական ուժերից օրինակ ՀՅԴ-ին ,որևէ մեկը կարող՞ է անվանել 20 հոգանոց կուսակցություն:
Իհարկե ոչ ,ծիծաղելի է:

ՀՀԿ-ն իր հանդեպ համատարած ատելության քարոզի պարագայում վերջին ԱԺ ընտրություններին տարավ ավելի քան 60.000 ձայն,այսօր վստահ եմ այդ թիվը զգալի ավելացել է,հաշվի առնելով էյֆորիայի և Նիկոլի վարկանիշային անկումը:
Մի խոսքով կրկին ծիծաղելի է վարչապետի խոսնակի ասածը:

Հետևաբար որևէ ընդդիմադիր ուժ Հայաստանում չունի վարչապետի խոսնակի նկարագրած քանակը և այդ աբսուրդային հայտարարությունով նա իրոք ծիծաղելի վիճակում է հայտնվել:
Գոնե մտածեք նոր խոսեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով