«Վանեցյանի պատասխանն էլ քեզ փեշքեշ։».Աննա Մկրտչյան

Վանեցյանի պատասխանն էլ քեզ փեշքեշ։

Նիկոլ Փաշինյանը միտինգների շրջագայությամբ այս անգամ հանդես եկավ ԱՄՆ-ում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոստացված շոուն ընթացավ արդեն սովորական դարձած տրամաբանությամբ։ Մոտավորապես ասֆալտային տրամաբանությամբ՝ ինչի համար է պետք օրենքն ու իրավունքը, եթե իշխանությունը ասֆալտին ծեփելու անհագ ցանկություն ունի։
Բայց, զարմանալին անհավասարակշիռ մարդու պահվածքը չէր, զարմանալին ԱՄՆ-ի «հպարտներն» էին, որ ոչ մի բովանդակային պատասխան չպահանջեցին իրենց հայրենիքի սոցիալտնտեսական, իրավական և բարոյական դրության վերաբերյալ։
Ցավոք, բայց տպավորություն է, որ այնտեղ հավաքվածները սնվում էին բացասական էմոցիաններով, որոնք ուղղակի հորդում էին։ Հակառակը ինձ ունակ կլիներ համոզելու այն տեսարանը, երբ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների նկատմամբ անհարգալից բառակապակցություններից հետո ներկա հայ քրիստոնյաները լքեին դահլիճը։ Դա տեղի չունեցավ։
Հետևաբար, ներկաների մտահոգություններն էլ նույնքան ձևական էին, որքան հայրենիք վերադառնալու մասին բարձրաձայնումները։
Հ.Գ Ի դեպ, ԱՄՆ-ում մեկ այլ երկրի մեկ այլ վարչապետ հանդիպում էր ԱՄՆ-ում բնակվող իր 65000 հայրենակիցների հետ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար

Աննա  Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով