Վանեցյանի հրաժարականի պատճառը եղել է Փաշինյանի հոգեկան վիճակի մասին փաստաթուղթը. politik.am

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել։ Վանեցյանի հրաժարականը ամպրոպ էր պարզ երկնքում։ Իշխանության ներսում առկա խնդիրները ակնհայտորեն խորանում են։

Փորձագետները, քաղաքագետները փորձում են հասկանալ, թե ինչու՞ է Վանեցյանը հրաժարական տվել, երբ մեկ շաբաթ առաջ ամեն կերպ փորձում էր հերքել իր հրաժարականի մասին լուրերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասններ են ներկայացնում։ Մեր աղբյուրների պնդմամբ Վանեցյանի և Փաշինյանի հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել։ ԱԱԾ տնօրենի համար անընդունելի է եղել վարչապետ Փաշինյանի մշտական ոչ ադեկվատ պահվածքը։

Ըստ նույն աղբյուրի շաբաթներ առաջ Վանեցյանի ձեռքի տակ է հյատնվել փաստաթուղթ, որը ապացուցում է, որ Փաշինյանը հոգեկան որոշակի խնդիրներ ունի։ Փաստաթուղթը եղել է վերջին կաթիլը ԱԱԾ պետի համար և նա որոշել է այլևս չշարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում։ Հասկանալով ապագայում սպասվելիք զարգացումները Վանեցյանը ըստ էության հրաժարվել է Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը իր վրա վերցնել։

Փաշինյանի ոչ ադեկվատ վիճակի մասին Վանեցյանը ակնարկել է նաև իր տարածած հայտարարության մեջ․«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ էության Վանեցյանը վարչապետին մեղադրել է հախուռն լինելու և առաջնայինը երկրորդականից չտարբերելու մեջ։

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով