«Վախկոտ և նեղացած մարդկանց պաշտոն տալ չի կարելի, քանի որ նրանք պաշտոնը օգտագործում են ինքնահաստատվելու և վրեժ լուծելու նպատակով».Գևորգ Գրիգորյանը`Թորոսյանին

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-«Վախկոտ և նեղացած մարդկանց պաշտոն տալ չի կարելի, քանի որ նրանք պաշտոնը օգտագործում են ինքնահաստատվելու և վրեժ լուծելու նպատակով»

Սա կյանքի ճշմարտություն է, որը ապացուցվում է ամեն քայլափոխին: Հերթական ապացույցն էր, առողջապահության նախարարի ճողոպրումը ասուլիսից, երբ առերեսվեց իրական մարդու հետ, ով ցանկանում էր բացատրություն ստանալ ոլորտում տեղի ունեցող անբացատրելի երևույթների վերաբերյալ: Դնենք մի կողմ, որ ճողոպրելը հարիր չի ցանկացած տղամարդուն, բայց պետական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է լսել նույնիսկ ամենախիստ քննադատությունը, նույնիսկ ամենաէմոցիոնալ մարդուն… բայց քանի որ ձեր սրտի նախարարը ոչ պաշտոնը գիտի ինչ է, ոչ էլ տղամարդկությունը, հետևաբար փախչելը նրա միակ ելքն էր…

Նման լայն և շառաչուն պաշտոնական «ապտակ» ստանալուց հետո, ինքնասիրություն ունեցող պաշտոնյան հրաժարական է տալիս և համակերպվում իր կարգավիճակին, սակայն ոչ ձեր սրտի նախարարը, ով փախավ իրական հանդիպումից, առերես հարցերի քննարկումից, տղամարդավարի քայլերից և ժամեր անց մտավ «ուղիղ եթեր», որպեսզի հերթական անգամ «թուր թափ տա» և «առյուծ կտրի» առանց իրական մարդկանց ներկայության…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղիղ եթերի ընթացքում նա հերթական անգամ փորձեց զրպարտել և իր սովորության համաձայն կապել զանազան պետական գերծիչների հետ ոլորտի մասնագետներին, սպիտակ խալաթ կրողներին, կյանք փրկողներին, ոլորտում ավանդ ունեցող գործիչներին և ի վերջո մեր երկիրը արտասահմանում հիանալի ներկայացնող անձին…

Ասեմ հետևյալը…
Որպես հասարակական գործիչ, կասեմ, որ անընդունելի եմ համարում նախարարի փախուստը ասուլիսից, անընդունելի եմ համարում առանց փաստերի և մերկապարանոց արված հայտարարությունները և անընդունելի եմ համարում նման նախարարին…
Որպես պրակտիկ բժիշկ, կասեմ, որ նախարարները գալիս և գնում են, իսկ մենք մնում ենք ոլորտում և անհրաժեշտ է բժիշկների համախմբում նման անպատասխանատու անձի անպատասխանատու գործունեությունից ազատվելու համար… ի վերջո, մենք՝ սպիտակ խալաթ կրողներս, համաձայն Հիպպոկրատի երդման, պետք է կոլեգիալ լինենք…
Որպես Հայաստանում ապրող ՏՂԱՄԱՐԴ քաղաքացի կասեմ՝ լակոտ, մի հատ հիշի, թե ով էիր համալսարանում… հիշի ոնց էիր պատերի տակ թաքնվում ու ձայնդ դուրս չէր գալիս… հիշի ու մի մոռացի, որովհետև դա բնավորության տեսակ է, ապրելակերպ ու դրանից չես փախչի… պաշտոնովդ էլ մի ոգևորվի… պաշտոնը մի օր ձեռքումդ է, մի օր՝ համապատասխան տեղում… մի անցիր չափերդ… չնայած քեզ որտեղից այդքան տղամարդկություն, որ հասկանաս ՏՂԱՄԱՐԴուն վայել պահվածքը որն է…

Հարգանքով՝
Գևորգ Գրիգորյան
Բժիշկ ուրոլոգ
Առողջապահության կազմակերպիչ
ՀՀ ՏՂԱՄԱՐԴ քաղաքացի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով