Սրանից հետո ինչ կատարվի, հրապարակայնացնելու եմ, անտեղի համեստություն չի լինելու, նախարարի մետրոյի նկարը վկա

29 համարի երթուղայինում
Նստած եմ վերջում, կիսադատարկ է, կանգառ,կրկեսից մի քիչ ներքեւ, աղբի հոտը զգլխիչ է, քամի կա, մոմլաթները/ցելոֆոնե տոպրակներ եւ այլն/ թռչկոտելով մտան երթուղայինից ներս, մի կին չդիմացավ․
-էս ինչ ա, էս ի՞նչ վիճակ ա, շուտ, դուռը փակի
վարորդը․
-Նստող կա, համբերի
Մեկ այլ կին-ուղեւոր․
-Մի նեղվեք, քաղաքապետը հսկում է
-Տո, ի՞նչն է հսկում, կեղտի մեջ կորանք
Ես․
-Լավ կլինի, մի նեղվեք
-Ե՞րբ․․ամեն տեղ կեղտ, էս ինչ խոզություն ա
-/Ձայն չեմ հանում/
Կինը․
-Վայյյ, էս դո՞ւք եք, բարեւ Ձեզ․
-Բարեւ
—Ոնց միանգամից չճանաչեցի
-Մեկ այլ կին․
Ես ճանաչել էի, բայց, մտածեցի՝ նման է ձեզ
-Չէ, նման չի, ես ինքս եմ
-Բա դուք երթուղային էլ եք նստում
-Հա
-Հեղափոխությունից հե՞տո
-Չէ, միշտ էլ նստում էի, պարզապես չէի նկարվում ու գցում ֆեյսբուք
Մեկ այլ կին․
-Էն կրթության նախարարի պես, բա հիմա ո՞ւր ա, պադավատով ա ման գալիս
-Վայ, դրա անունը չտաս, բայց, ձեզ ո՞նց միանգամից չճանաչեցի
-Խնդիր չկա, ես , սակայն, ձեզ միանգամից ճանաչեցի
-Հա՞
-Հա, դուք փողոց եք փակել, Հայկոյին եք ընտրել, հետո՝ Նիկոլին
-Չտաք դրա անունը
Մի կին էլ խառնվեց զրույցին
– Ախր, Մարգարիտա ջան, էս ինչ օյին էր, սրա վերջը ինչ ա լինելու
-Մի օր կասեմ, շուտով, հիմա, կներեք իմ կանգառ հասանք ես իջնեմ
-Շատ հաճելի էր, լսեցի 29 համարի երթուղայինից
Բաաաաաա․․․
Հ․Գ․ սրանից հետո ինչ կատարվի, հրապարակայնացնելու եմ, անտեղի համեստություն չի լինելու, նախարարի մետրոյի նկարը վկա ճճ

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով