«Սպասեք 2050 թվականին լավ կլինի մի նեղվեք».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է

-Պողոսները Ամուլսարի վտանգները հաշվի առնելու փոխարեն,մարդկանց մեղադրում են,թե տվյալ մարդը Սերժ Սարգսյանի օրոք կարծիք հայտնել է թե չէ հանքի վերաբերյալ:Աբսուրդը նրանում է,որ իրենք են կրկին որոշում,ով իրավունք ունի կարծիք ունենալ, ով ոչ:

Հետևաբար,եթե որևէ մեկը այն ժամանակ չի խոսել այս թեմայով,ուրեմն պետք է այսօր էլ չխոսի,«բա էն ժամանակ ու՞ր էիք» հայտնի խոսքերը շուրթերին պողոսները այս անգամ էլ կխաղան Հայաստանի և մեր բոլորի ճակատագրի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեղափոխականներից ու իրենց հեղափոխությունից բան դուրս չեկավ,հիմա ասում են Նիկոլը լավը չի արդեն,բայց հեղափոխությունը լավ բանա եկեք մի հատ էլ հեղափոխություն անենք:Բա 16 ամիս առաջ դուք էիք չէ՞դրախտ դարձնում մեր երկիրը ,դուք էիք «ազատագրում» Հայաստանը,բա ի՞նչ եղավ ձեզ խոստացած լավ կյանքը:Սպասեք 2050 թվականին լավ կլինի մի նեղվեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով